https://arm.sputniknews.ru/20260612/bhkn-sksum-e-qajleri-sharq-yntrvoghi-shahery-pashtpanelu-hamar-gagik-tsarukjan-103408209.html
ԲՀԿ–ն սկսում է քայլերի շարք՝ ընտրողի շահերը պաշտպանելու համար․ Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ–ն սկսում է քայլերի շարք՝ ընտրողի շահերը պաշտպանելու համար․ Գագիկ Ծառուկյան
Sputnik Արմենիա
Կուսակցությունն այսօր և առաջիկա օրերին քաղաքական խորհրդակցություններ է իրականացնելու ընդդիմադիր ուժերի հետ, շարունակելու է նաև իրավական գործիքակազմ կիրառել՝... 12.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-12T11:41+0400
2026-06-12T11:41+0400
2026-06-12T12:02+0400
գագիկ ծառուկյան
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103410445_0:0:1425:802_1920x0_80_0_0_97b8489cfb50c01b6a04c281b2b00735.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սկսում է քայլերի շարք՝ արդարությունն ու ընտրողի շահերը պաշտպանելու համար։ Այս մասին նշված է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տարածած ուղերձում։Նրա խոսքով՝ կուսակցության իրավաբանական թիմերն աշխատում են բողոքարկումների և դատական գործընթացների ուղղությամբ, իսկ ԲՀԿ-ն սկսում է քաղաքական խորհրդակցություններ ընդդիմադիր ուժերի հետ՝ միասնական օրակարգի և քայլերի մշակման համար։Նշենք, որ երեկ ուշ երեկոյան ԿԸՀ–ն որոշում կայացրեց անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Այսպիսով` ԲՀԿ–ն ընդհանուր առմամբ կորցրեց 213 ձայն ու խորհրդարանի անցողիկ 4 տոկոսը հաղթահարելու շանսերն ավելի նվազեցին։Ծառուկյանն ընդգծում է՝ իրենց քաղաքական ուժը դուրս էր եկել ազնիվ քաղաքական պայքարի, բայց իրենց դեմ կիրառվեցին ու շարունակում են կիրառվել բոլոր հնարավոր անօրինական քայլերը։Ծառուկյանը նշում է՝ բոլոր խոչընդոտներից, ուժային և քարոզչական գրոհներից հետո էլ ԲՀԿ-ն կարողացավ բավարար քվեներ ստանալ խորհրդարան մտնելու համար։ Ձայների թիվը սկզբում տեխնիկապես իջեցվեց, վերահաշվարկից հետո՝ վերականգնվեց։«Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարության»,- շեշտում է Ծառուկյանը։Նա վստահեցնում է՝ այսօր էլ ԲՀԿ-ն շարունակելու է օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանել ընտրողների տված վստահության քվեն։ Նրա խոսքով՝ սա այժմ արդեն միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խնդիրը չէ, այլ Հայաստանի հետընտրական ամբողջ զարգացումների ու բոլորի խնդիրն է։Ծառուկյանը նշում է, որ այսօր և առաջիկա օրերին ԲՀԿ-ն ակտիվորեն աշխատելու է՝ համագործակցելով ընդդիմադիր բոլոր գործընկերների հետ։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,996%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103410445_35:0:1399:1023_1920x0_80_0_0_79cc2b952859aa1cd8487ab6684c1ea8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ ծառուկյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
գագիկ ծառուկյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
ԲՀԿ–ն սկսում է քայլերի շարք՝ ընտրողի շահերը պաշտպանելու համար․ Գագիկ Ծառուկյան
11:41 12.06.2026 (Թարմացված է: 12:02 12.06.2026) Կուսակցությունն այսօր և առաջիկա օրերին քաղաքական խորհրդակցություններ է իրականացնելու ընդդիմադիր ուժերի հետ, շարունակելու է նաև իրավական գործիքակազմ կիրառել՝ քվեները վերականգնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սկսում է քայլերի շարք՝ արդարությունն ու ընտրողի շահերը պաշտպանելու համար։ Այս մասին նշված է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տարածած ուղերձում։
Նրա խոսքով՝ կուսակցության իրավաբանական թիմերն աշխատում են բողոքարկումների և դատական գործընթացների ուղղությամբ, իսկ ԲՀԿ-ն սկսում է քաղաքական խորհրդակցություններ ընդդիմադիր ուժերի հետ՝ միասնական օրակարգի և քայլերի մշակման համար։
Նշենք, որ երեկ ուշ երեկոյան
ԿԸՀ–ն որոշում կայացրեց անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Այսպիսով` ԲՀԿ–ն ընդհանուր առմամբ կորցրեց 213 ձայն ու խորհրդարանի անցողիկ 4 տոկոսը հաղթահարելու շանսերն ավելի նվազեցին։
Ծառուկյանն ընդգծում է՝ իրենց քաղաքական ուժը դուրս էր եկել ազնիվ քաղաքական պայքարի, բայց իրենց դեմ կիրառվեցին ու շարունակում են կիրառվել բոլոր հնարավոր անօրինական քայլերը։
«Իշխող ուժը մեր դեմ վարեց վիրավորանքներով և զրպարտանքով լի գռեհիկ արշավ։
Մենք որոշեցինք չտրվել սադրանքներին և չմտնել այդ բառապաշարի, այդ տրամաբանության մեջ։ Ինչպես ես, այնպես էլ մեր թիմի ակտիվ անդամները երբևէ չիջեցրինք քաղաքակիրթ բանավեճի նշաձողը, մնացինք քաղաքական պայքարի շրջանակներում»,- գրել է Ծառուկյանը։
Ծառուկյանը նշում է՝ բոլոր խոչընդոտներից, ուժային և քարոզչական գրոհներից հետո էլ ԲՀԿ-ն կարողացավ բավարար քվեներ ստանալ խորհրդարան մտնելու համար։ Ձայների թիվը սկզբում տեխնիկապես իջեցվեց, վերահաշվարկից հետո՝ վերականգնվեց։
«Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարության»,- շեշտում է Ծառուկյանը։
Նա վստահեցնում է՝ այսօր էլ ԲՀԿ-ն շարունակելու է օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանել ընտրողների տված վստահության քվեն։ Նրա խոսքով՝ սա այժմ արդեն միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խնդիրը չէ, այլ Հայաստանի հետընտրական ամբողջ զարգացումների ու բոլորի խնդիրն է։
Ծառուկյանը նշում է, որ այսօր և առաջիկա օրերին ԲՀԿ-ն ակտիվորեն աշխատելու է՝ համագործակցելով ընդդիմադիր բոլոր գործընկերների հետ։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,996%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։