00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

4 դպրոցների տնօրեններ կպատժվեն ՔՊ հանրահավաքին աշակերտների մասնակցության համար. նախարար

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Ժաննա Անդրեասյանը. արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանն  ու Ժաննա Անդրեասյանը. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2026
Բաժանորդագրվել
Քննության առիթը Ապարանի մերձակա մի քանի գյուղական դպրոցներում տիրող իրավիճակն է, որտեղից ուսուցիչներին և աշակերտներին կազմակերպված կերպով տեղափոխել են Նիկոլ Փաշինյանի նախընտրական հանրահավաքին:
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Արագածոտնի մարզի 4 դպրոցների տնօրեններ, որոնք աշակերտներին բերել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հանրահավաքին, կենթարկվեն կարգապահական պատասխանատվության: Այս մասին այսօր ԱԺ–ում 2025 թ. ՀՀ պետական բյուջեի կատարման քննարկման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Մայիսի 13-ին ԶԼՄ–ները գրել էին, որ Ապարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին մասնակցում են մարզի գյուղերի ուսուցիչներ և աշակերտներ, և դասաժամերը հատուկ կրճատվել են։ Ապարանում քաղաքացիներից մեկը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին նույնիսկ հարցրել էր՝ նորմա՞լ է, որ դասի ժամին ուսուցիչները եկել են քարոզարշավի։ Փաշինյանն առանց պատասխանելու ավտոբուս էր նստել ու հեռացել։ Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ Արագածոտնի մարզում 4 դպրոցի տնօրեններ աշխատանքից ազատման դիմումներ են գրել, սակայն այդ դիմումները չեն մակագրվի, քանի դեռ ծառայողական քննություն է ընթանում։

Ժաննա Անդրեասյանն այսօր հիշեցրեց, որ ավելի վաղ գերատեսչությունն արդեն հայտնել էր դպրոցների, քոլեջների և բուհերի գործունեությանը վերաբերող ահազանգերի մասին: Նախարարության անմիջական ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատություններում ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, իսկ մնացած դեպքերի վերաբերյալ առաջարկություններ են ուղարկվել իրավապահ կառույցներին:

Անդրեասյանի խոսքով՝ նախարարության դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ կրթական հաստատությունների ղեկավարները չպետք է վարչական ռեսուրսն օգտագործեն քաղաքական նպատակներով։

Անդրեասյանի խոսքով` ղեկավար պաշտոնների համար, ըստ այդմ, մրցույթներ և հարցազրույցներ անցկացնելիս հաշվի կառնվեն ոչ միայն թեկնածուների մասնագիտական հմտությունները, այլև նրանց անձնական որակները։

Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկա տարիներին հանրակրթության ոլորտում նախարարության վերահսկողական լիազորությունները կընդլայնվեն: Եթե ներկայում գերատեսչության ենթակայության տակ են գտնվում միայն 10–12–րդ դասարաններն ընդգրկող ճեմարանները, ապա 2026 թվականի սեպտեմբերից նախարարության ենթակայության տակ կանցնեն նաև մարզային 1–9–րդ դասարանները, իսկ 2027 թվականի սեպտեմբերից՝ Երևանի համանման դպրոցները։
Հիշեցնենք՝ ՀՀ ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն էր տարածել՝ ընդգծելով, որ ընտրական գործընթացների ընթացքում երեխաների կրթության իրավունքի անխոչընդոտ, շարունակական և լիարժեք իրացումը պետք է լինի առաջնահերթ և երաշխավորված։
Մայիսի 13-ին էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնել էր, որ քննվելու է Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության հարցը։
Լրահոս
0