00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ժողովրդի 51%-ը մերժել է այս իշխանությանը. Բագրատ սրբազանը` ընտրությունների մասին

© SputnikԲագրատ սրբազան
Բագրատ սրբազան - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2026
Բաժանորդագրվել
Բագրատ սրբազանի խոսքով` նախընտրական քարոզարշավից մինչև ընտրություններ աննախադեպ պատմական զեղծարարության ընթացք էր։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ժողովրդի 51% -ը փաստացի մերժել է այս իշխանություններին։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին:
Նա ընդգծեց` հունիսի 7–ին բոլորի աչքի առաջ տեղի են ունեցել բռնաճնշումներ, ձերբակալություններ, արտաքին ուժերի ներկայություններ:
«Աննախադեպ պատմական զեղծարարության ընթացք էր։ Մարդիկ իշխանություն կորցնելու ու դրանով պայմանավորված շատ բան կորցնելու առաջ են կանգնած, հատկապես պատասխանատվության, որից անընդհատ խուսափում են: Այդուհանդերձ ես համարում եմ, որ սա ևս մեկ քայլ առաջ էր այս չարիքի իշխանությանը հեռացնելու համար: Մի նայեք, թե 49 տոկոսն ինչ եղավ, դա ինչպես է ձեռք բերվել, հետո կպարզվի, թեև արդեն պարզվում է ընթացքում: Տարբեր քաղաքական ուժեր վեր են հանում, բայց որ փաստացի մեր ժողովրդի 51%-ը մերժել է այս մարդկանց, իրենց տարբեր ծրագրեր, փաստ է: Գլուխ էին գովում ժամանակին, որ 65% պետք է հավաքեն, ձախողեցին»,-ասաց Բագրատ սրբազանը։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Լրահոս
0