https://arm.sputniknews.ru/20260611/vor-erkrner-en-artahanvum-subsidavvorvats-jermatnajin-apranqnery-papvojany-tvarkec-dranq-103365818.html
Ո՞ր երկրներ են արտահանվում սուբսիդավորված ջերմատնային ապրանքները. Պապոյանը թվարկեց դրանք
Ո՞ր երկրներ են արտահանվում սուբսիդավորված ջերմատնային ապրանքները. Պապոյանը թվարկեց դրանք
Sputnik Արմենիա
Նախարարի խոսքով՝ հայկական արտադրանքի զգալի մասը համապատասխանում է եվրոպական ամենաբարձր ստանդարտներին։ 11.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-11T10:59+0400
2026-06-11T10:59+0400
2026-06-11T11:18+0400
հայաստան
ջերմոց
ապրանք
գևորգ պապոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98492067_0:160:3072:1888_1920x0_80_0_0_226e272361f349fe7c4e3fc4f8e70728.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Կառավարության կողմից սուբսիդավորված ջերմատնային ապրանքներն արդեն արտահանվում են Վրաստան, Հունաստան, Ուկրաինա, Ղազախստան և այլ երկրներ։ Այսօր ԱԺ-ում 2025թ․ պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը ներկայացնելիս այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Մանավազյանի հարցին, թե աջակցության ծրագրի գործարկումից հետո ինչ իրավիճակ է արտահանումների ոլորտում։Հունիսի 3-ին հայտնի դարձավ, որ կառավարությունը կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի (լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ) արտահանման մաքսատուրքն ու տրանսպորտային ծախսերի զգալի մասը։Պապոյանն ընդգծեց՝ ծավալների սահմանափակում չկա, ուստի որքան արտահանում իրականացվի, այնքան սուբսիդավորում կարվի։ Ըստ նրա՝ արտահանումների ծավալներն ամեն օր ավելանում են։ Էկոնոմիկայի նախարարը նաև տեղեկացրեց, որ այսօր կառավարության նիստում աջակցության ևս մեկ նախագիծ կընդունվի, որտեղ արդեն ոչ ջերմոցային արտադրանքի տրանսպորտային ծախսերի սուբսիդավորում և մաքսատուրքի փոխհատուցում կարվի։Նախարարը պնդում է նաև, որ հայկական արտադրանքի մի զգալի մաս որակով բնավ չի զիջում եվրոպականին։Ըստ նրա՝ նույնը վերաբերում է նաև ջերմոցային տնտեսություններին, եվրոպական զարգացած երկրների համեմատությամբ՝ ոչ մի մեթոդի ու տեխնոլոգիայի տարբերություն չկա։ Ստացված արտադրանքը համապատասխանում է ամենաբարձր ստանդարտներին։Ինչ վերաբերում է դեպի ԵԱՏՄ արտահանումների սահմանափակումներին, Պապոյանը նշեց, որ Հայաստանն այդ հարցով դիմել է եվրասիական հանձնաժողով։Հիշեցնենք` մայիսի 15-ին Ռոսսելխոզնադզորը հայտարարեց, որ մտադիր է տեսչական ստուգումներ անցկացնել հայկական մի շարք ձեռնարկություններում, որոնց արտադրանքի մատակարարումները Ռուսաստան նախկինում կասեցվել էին։ Պատճառը կեղծված (ենթադրաբար՝ եվրոպական ծագում ունեցող) ձկնամթերքի ներկրման կասկածն էր։ Մայիսի 22-ին հայտարարվեց ծաղիկների ներկրման սահմանափակման մասին։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ անցկացված ստուգումների արդյունքում երկու ձեռնարկության համար սահմանափակումները հանվեցին, մյուսների մասով ստուգումների արդյունքներն ամփոփվում են։Մայիսի 30-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակեց Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման վրա։ Գերատեսչությունից պարզաբանեցին, որ որոշումն ընդունվել է դեպի Ռուսաստան հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի պատճառով և բուսասանիտարական բարեկեցության ապահովման նպատակով։Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր պտուղների՝ կեռասի, բալի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի, ինչպես նաև խաղողի ներկրումը Հայաստանից։ Հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակվեց Հայաստանից սերմացու պտուղների (խնձոր և տանձ), սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98492067_171:0:2902:2048_1920x0_80_0_0_0b705a47d3ce77da6b0c6361ab2f07fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ջերմոց, ապրանք, գևորգ պապոյան
հայաստան, ջերմոց, ապրանք, գևորգ պապոյան
Ո՞ր երկրներ են արտահանվում սուբսիդավորված ջերմատնային ապրանքները. Պապոյանը թվարկեց դրանք
10:59 11.06.2026 (Թարմացված է: 11:18 11.06.2026) Նախարարի խոսքով՝ հայկական արտադրանքի զգալի մասը համապատասխանում է եվրոպական ամենաբարձր ստանդարտներին։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Կառավարության կողմից սուբսիդավորված ջերմատնային ապրանքներն արդեն արտահանվում են Վրաստան, Հունաստան, Ուկրաինա, Ղազախստան և այլ երկրներ։ Այսօր ԱԺ-ում 2025թ․ պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը ներկայացնելիս այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Մանավազյանի հարցին, թե աջակցության ծրագրի գործարկումից հետո ինչ իրավիճակ է արտահանումների ոլորտում։
Հունիսի 3-ին հայտնի դարձավ, որ
կառավարությունը կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի (լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ) արտահանման մաքսատուրքն ու տրանսպորտային ծախսերի զգալի մասը։
Պապոյանն ընդգծեց՝ ծավալների սահմանափակում չկա, ուստի որքան արտահանում իրականացվի, այնքան սուբսիդավորում կարվի։ Ըստ նրա՝ արտահանումների ծավալներն ամեն օր ավելանում են։ Էկոնոմիկայի նախարարը նաև տեղեկացրեց, որ այսօր կառավարության նիստում աջակցության ևս մեկ նախագիծ կընդունվի, որտեղ արդեն ոչ ջերմոցային արտադրանքի տրանսպորտային ծախսերի սուբսիդավորում և մաքսատուրքի փոխհատուցում կարվի։
Նախարարը պնդում է նաև, որ հայկական արտադրանքի մի զգալի մաս որակով բնավ չի զիջում եվրոպականին։
«Մեր ապրանքների մի զգալի մասը որակական առումով չի զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին, որովհետև այն ինտենսիվ այգիները, որոնք կան ՀՀ-ում, նույնական են Հունաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի ինտենսիվ այգիների հետ»,- նշեց Պապոյանը։
Ըստ նրա՝ նույնը վերաբերում է նաև ջերմոցային տնտեսություններին, եվրոպական զարգացած երկրների համեմատությամբ՝ ոչ մի մեթոդի ու տեխնոլոգիայի տարբերություն չկա։ Ստացված արտադրանքը համապատասխանում է ամենաբարձր ստանդարտներին։
Ինչ վերաբերում է դեպի ԵԱՏՄ արտահանումների սահմանափակումներին, Պապոյանը նշեց, որ Հայաստանն այդ հարցով դիմել է եվրասիական հանձնաժողով։
Հիշեցնենք` մայիսի 15-ին Ռոսսելխոզնադզորը հայտարարեց, որ մտադիր է տեսչական ստուգումներ անցկացնել հայկական մի շարք ձեռնարկություններում, որոնց արտադրանքի մատակարարումները Ռուսաստան նախկինում կասեցվել էին։ Պատճառը կեղծված (ենթադրաբար՝ եվրոպական ծագում ունեցող) ձկնամթերքի ներկրման կասկածն էր։ Մայիսի 22-ին հայտարարվեց ծաղիկների ներկրման սահմանափակման մասին։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ անցկացված ստուգումների արդյունքում երկու ձեռնարկության համար սահմանափակումները հանվեցին, մյուսների մասով ստուգումների արդյունքներն ամփոփվում են։
Մայիսի 30-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակեց Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման վրա։ Գերատեսչությունից պարզաբանեցին, որ որոշումն ընդունվել է դեպի Ռուսաստան հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի պատճառով և բուսասանիտարական բարեկեցության ապահովման նպատակով։
Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը
սահմանափակեց կորիզավոր պտուղների՝ կեռասի, բալի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի, ինչպես նաև խաղողի ներկրումը Հայաստանից։ Հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակվեց Հայաստանից սերմացու պտուղների (խնձոր և տանձ), սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։