https://arm.sputniknews.ru/20260611/turqiaji-nakhagahy-pashinjanin-shnvorhavvorel-e-yntrutjunnerum-haghtanaki-artiv-103386903.html
Թուրքիայի նախագահը Փաշինյանին շնորհավորել է ընտրություններում հաղթանակի առթիվ
Թուրքիայի նախագահը Փաշինյանին շնորհավորել է ընտրություններում հաղթանակի առթիվ
Sputnik Արմենիա
Ռեջեթ Թայիփ Էրդողանը վստահ է` տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման և այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման վերաբերյալ... 11.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-11T15:39+0400
2026-06-11T15:39+0400
2026-06-11T15:39+0400
թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
հայաստան
նիկոլ փաշինյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/14/90439620_0:54:1600:954_1920x0_80_0_0_fc2d8343891ce214141edb6beedababd.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Թուրքիայի նախագահը վստահ է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման և այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման վերաբերյալ Փաշինյանի ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի: «Օգտվելով առիթից՝ կրկին մաղթում եմ Ձեզ առողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգավաճում և երջանկություն»,– իր ուղերձը եզրափակել է Էրդողանը:Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարեց, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/14/90439620_53:0:1474:1066_1920x0_80_0_0_25a65cbabe3f32c08530e4ec0ec8e775.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, հայաստան, նիկոլ փաշինյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, հայաստան, նիկոլ փաշինյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
Թուրքիայի նախագահը Փաշինյանին շնորհավորել է ընտրություններում հաղթանակի առթիվ
Ռեջեթ Թայիփ Էրդողանը վստահ է` տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման և այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման վերաբերյալ Փաշինյանի ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի:
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ: Տեղեկությունը հայտնում է
վարչապետի մամուլի ծառայությունը։
«Իմ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ 2026 թ. հունիսի 7–ին Հայաստանի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններում Ձեր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաջողության առթիվ և հաջողություն մաղթում երրորդ անգամ կառավարություն ձևավորելու գործում»,– ասված է Էրդողանի ուղերձում։
Թուրքիայի նախագահը վստահ է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման և այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման վերաբերյալ Փաշինյանի ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի:
«Օգտվելով առիթից՝ կրկին մաղթում եմ Ձեզ առողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգավաճում և երջանկություն»,– իր ուղերձը եզրափակել է Էրդողանը:
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարեց, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։