00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Խուդաթյանը բացառում է, որ այս ձմռանը Հայաստանի համար գազի սակագինը կարող է թանկանալ

© Photo : The First ChannelԴավիթ Խուդաթյան
Դավիթ Խուդաթյան - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2026
Բաժանորդագրվել
ՏԿԵ նախարարի խոսքով՝ ռիսկերը կառավարվում են, պատկերն այնպիսին չէ, ինչպիսի տպավորություն կարող է ստեղծվել։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հայաստանի համար գազի գնի հնարավոր թանկացման հարցի շուրջ զարգացումներ չկան։ Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Մենք ինտենսիվ աշխատում ենք «Գազպրոմի» մեր գործընկերների հետ, ավելացնելու բան չկա, նոր բան չկա, փոփոխություններ չկան։ Մենք գազը ստանում ենք կանոնավոր գրաֆիկով, այն սակագնով, որը գոյություն է ունեցել, այդ սակագները սահմանված են պայմանագրով, որոնք դեռ ժամկետի մեջ են (մինչև տարեվերջ և 2027թ․ տարեսկիզբ)»,- ասաց Խուդաթյանը։
Նա բացառեց, որ այս ձմռանը գազի սակագնի փոփոխություն կարող է լինել, քանի որ պայմանագրերը դեռ գործողության մեջ են։
Ինչ վերաբերում է պայմանագրերը միակողմանի խզելու հնարավորությանը, Խուդաթյանը դա ևս հնարավոր չի համարում, քանի որ դրա համար հիմքեր են կան։
Խուդաթյանը շեշտեց՝ ռուս գործընկերների հետ աշխատանքային հարաբերություններում ոչինչ չի փոխվել, բնականոն շարունակում են աշխատել։
«Գործընկերների հետ նորմալ, շատ լավ աշխատանքային հարաբերություններ ունենք»,- ասաց Խուդաթյանը։
Նա հավելեց` ռիսկերը կառավարվում են, այդ թվում՝ գազի սակագնի ավելացման առումով։ Ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչպես են ռիսկերը կառավարվում, Խուդաթյանը նշեց՝ փակագծեր շատ չի բացելու։
«Ռիսկերը կառավարում ենք, որովհետև պատկերն այնքան էլ այնպես չէ, ինչպես կարող է տպավորություն ստեղծվել առաջին հայացքից»,- ասաց Խուդաթյանը։
Ըստ նրա՝ հիմա ՀՀ քաղաքացիները մտահոգվելու պատճառ չունեն։
Հիշեցնենք` մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ Երևանը Մոսկվայից նամակ է ստացել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման մասին համաձայնագրի միակողմանի չեղարկման հնարավորության մասին: Նամակում ասվում է, որ եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, ռուսական կողմը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղյալ հայտարարել 2013թ. դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը:
Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ի դիմաց 177 դոլարով։ Միևնույն ժամանակ, գազի արժեքը ԵՄ երկրների մեծ մասի համար կազմում է մոտ 600 դոլար:
Լրահոս
0