https://arm.sputniknews.ru/20260611/eph-amibivoneric-meky-vori-ghekavary-ynddimadir-e-lutsarum-en-zlm-103390465.html
ԵՊՀ ամբիոններից մեկը, որի ղեկավարը ընդդիմադիր է, լուծարում են. ԶԼՄ
ԵՊՀ ամբիոններից մեկը, որի ղեկավարը ընդդիմադիր է, լուծարում են. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Անուշ Սեդրակյանը ընտրություններին մասնակցու էր «Միասնության թևեր» կուսակցության ցուցակով: 11.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-11T17:21+0400
2026-06-11T17:21+0400
2026-06-11T17:25+0400
զլմ
երևանի պետական համալսարան (եպհ)
ընդդիմություն
լուծարում
«միասնության թևեր» նախաձեռնություն
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103387985_0:0:1600:900_1920x0_80_0_0_f18266b7b00013997bfaf47c668d8eeb.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնը, որի ղեկավարը քաղաքագետ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Անուշ Սեդրակյանն է, լուծարվում է։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանն օրաթերթին հայտնել է, որ ամբիոնի լուծարման մասին տեղեկացրել են ռեկտորատից։Նշենք, որ Անուշ Սեդրակյանը մասնակցում էր ընտրություններին` «Միասնության թևեր» կուսակցության ցուցակով: Կուսակցությունն անցողիկ շեմը չի հաղթահարել։ Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103387985_28:0:1228:900_1920x0_80_0_0_d42100bad0545fcee07b1da60ae52f25.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զլմ, երևանի պետական համալսարան (եպհ), ընդդիմություն, լուծարում, «միասնության թևեր» նախաձեռնություն, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
զլմ, երևանի պետական համալսարան (եպհ), ընդդիմություն, լուծարում, «միասնության թևեր» նախաձեռնություն, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
ԵՊՀ ամբիոններից մեկը, որի ղեկավարը ընդդիմադիր է, լուծարում են. ԶԼՄ
17:21 11.06.2026 (Թարմացված է: 17:25 11.06.2026) Անուշ Սեդրակյանը ընտրություններին մասնակցու էր «Միասնության թևեր» կուսակցության ցուցակով:
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնը, որի ղեկավարը քաղաքագետ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Անուշ Սեդրակյանն է, լուծարվում է։ Այս մասին գրում է «
Հրապարակ» օրաթերթը։
ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանն օրաթերթին հայտնել է, որ ամբիոնի լուծարման մասին տեղեկացրել են ռեկտորատից։
«Դեկանին տեղեկացրել են, որ առաջիկա գիտական խորհրդին դրվելու է մեր ամբիոնը ցրելու հարցը, և տարբեր ակնարկներով հասկացրել են, որ այդ որոշումը կապված է իմ քաղաքական հայացքների հետ, քանի որ ես ընդդիմադիր եմ, դա է պատճառը: Հարց է առաջանում` ինչպե՞ս է համալսարանն առանց Արտասահմանյան գրականության ամբիոնի շարունակելու իր գործունեությունը: Անգամ ինձ տեղյակ չեն պահել այս մտադրության մասին, սակայն ասել են, որ ես տեղյակ եմ այդ ամենից: Ես որտեղի՞ց պետք է տեղյակ լինեի։ Հավանաբար նրանից, որ ինձ տարբեր օղակներով փոխանցում էին, որ դադարեցնեմ քաղաքականությամբ զբաղվել»,– ասել է Անուշ Սեդրակյանը։
Նշենք, որ Անուշ Սեդրակյանը մասնակցում էր ընտրություններին` «Միասնության թևեր» կուսակցության ցուցակով: Կուսակցությունն անցողիկ շեմը չի հաղթահարել։
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։