00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:39
19 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Դե հա, Պուտինը դեռ չի շնորհավորել, հուսանք` կշնորհավորի». Փաշինյանը` իր հաղթանակի մասին

© Sputnik / Михаил МетцельՊուտինի և Փաշինյանի հանդիպումը
Պուտինի և Փաշինյանի հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2026
Պուտինի և Փաշինյանի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը ձեռնպահ է մնում ՀՀ ընտրությունները գնահատելուց, մինչև վերջնական արդյունքների հայտարարումը:
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ կշնորհավորի իրեն խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ։ Այս մասին նա ասաց կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ։
«Դե հա, Պուտինը դեռ չի շնորհավորել։ Հույս ունենանք` կշնորհավորի»,– ասաց Փաշինյանը։
Այսպես վարչապետը մեկնաբանեց լրագրողի խոսքերն այն մասին, որ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ ՌԴ-ից դեռ շնորհավորանքներ չեն հնչել։
Իսկ այն հարցին` եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չշնորհավորի և չընդունի ընտրության արդյունքները, ապա ինչպիսի՞ն կլինի հայ–ռուսական հարաբերությունների ճակատագիրը, Փաշինյանն ասաց. «Ես 8 տարուց ավելի աշխատում եմ ՌԴ նախագահի հետ, գիտեմ, որ նա ռացիոնալ մարդ է, որը հենվում է փաստերի և փաստարկների վրա։ Եթե նրանք ունեն մտահոգություններ, մենք դրանք համբերատար կփորձենք փարատել ու կշարունակենք աշխատել։ Ոչ մի խնդիր չկա»։
Փաշինյանը նաև հայտարարեց, որ Մոսկվա կատարած այցի հետ կապված ռուսական կողմի հետ փոխըմբռնում ունի։ Նա շեշտեց` հրավեր լինելու դեպքում հաստատ չի մերժի ու կգնա ՌԴ։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը ձեռնպահ է մնում ՀՀ ընտրությունները գնահատելուց մինչև վերջնական արդյունքների հայտարարումը:
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Լրահոս
0