00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ծառուկյանը հարցաքննվել է. նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

© SputnikԳագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյան - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2026
Բաժանորդագրվել
Գագիկ Ծառուկյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեջ։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է ՔԿ ու հարցաքննվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Էմին Խաչատրյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 290–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը)։
«Դատախազությունը երեկ պարոն Ծառուկյանին մեղադրանք էր առաջադրել, ինչից հետո մենք ներկայացել ենք քննչական մարմին, հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումը ներկայացվել է մեզ։ Պարոն Ծառուկյանը իր դիրքորոշումն է հայտնել դրա վերաբերյալ` նա չի ընդունում մեղադրանքը, դա բացարձակ հերյուրանք է ու իրականության հետ կապ չունի»,– ասաց պաշտպանը։
Նա տեղեկացրեց, որ օրենքով չարգելված բոլոր միջոցներով պայքարելու են որոշման դեմ, որը համարում են ապօրինի։

Հիշեցնենք` հունիսի 7–ի լույս 8–ի գիշերը, երբ դեռ չկային ընտրության նախնական արդյունքները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարեց իր ուժի հաղթանակի մասին, ապա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը և Սամվել Կարապետյանը պետք է պատասխանատվության ենթարկվեն։ ՔՊ առաջնորդը նաև հայտարարեց, որ նրանց ղեկավարած ուժերը ընտրակաշառք են տվել, և ինքը իրավապահ համակարգին հանձնարարել է բացահայտել բոլոր դեպքերը։
Լրահոս
0