00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել. ո՞վ է լինելու ԱԺ նախագահը. «Հրապարակ»

© Sputnik / Asatur YesayantsԱլեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը
Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2026
Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՔՊ-ում կարծում են, որ ԱԺ նախագահի «ամենաարժանի» թեկնածուն Հայկ Կոնջորյանն է և Ալեն Սիմոնյանը պետք է լքի պաշտոնը։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Չնայած նոր խորհրդարանը դեռ չի ձևավորվել, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում սկսել են պաշտոնները բաժանել: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Նախընտրական ցուցակի առաջին 30-35 համարները հաստատ գործուղվելու են խորհրդարան, թեժ պայքար է ընթանում հատկապես Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար։ ՔՊ-ում կարծում են, որ «ամենաարժանի» թեկնածուն Հայկ Կոնջորյանն է, Ալեն Սիմոնյանը պետք է լքի պոստը»,–գրում է օրաթերթը։
Նշվում է, որ ԱԺ նախագահի պաշտոնին հավակնում է նաև Ռուբեն Ռուբինյանը, սակայն ՔՊ-ում կարծում են, որ նա կոնֆլիկտային խառնվածք ունի և չի կարող կոռեկտության սահմաններում մնալ ու բոլորի հետ հաղորդակցվել։ Ըստ լրատվամիջոցի` Լիլիթ Մակունցի տարբերակն ամբողջությամբ դուրս չի եկել օրակարգից, բայց քիչ հավանական է:
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
ՀՀ-ում ընտրություններն անցել են ընդդիմության ճնշմամբ և Արևմուտքի միջամտությամբ. Զախարովա
Լրահոս
0