00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պուտինը ստորագրել է ՌԴ–ից հեռացած և օրենքը խախտած քաղաքացիների գույքի կալանքի մասին օրենքը

© Sputnik / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2026
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահը նաև ստորագրել է միգրանտների հաշվառման ժամկետների խախտման համար հյուրանոցներին տուգանելու մասին օրենքը։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՌԴ շահերի դեմ վարչական իրավախախտումներ կատարած և ՌԴ-ից հեռացած քաղաքացիների գույքի կալանքի մասին օրենքը։
Երկրի շահերի դեմ ուղղված իրավախախտումների ցանկում, որոնց համար կդատեն ռուսաստանցիներին, ներառվել են, մասնավորապես, ՌԴ զինված ուժերի վարկաբեկումը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերը, նացիստական խորհրդանիշների քարոզչությունը, ծայրահեղական նյութերի արտադրությունն ու տարածումը, ինչպես նաև նման իրավախախտումների համար սահմանված տուգանքը չվճարելը։
Օրենքով նախատեսվում է նաև պատասխանատվության ենթարկվող անձանց գույքի, այդ թվում՝ բանկային հաշիվներում եղած դրամական միջոցների կալանք։ Կալանված գույքի արժեքը, համաձայն փոփոխությունների, սահմանափակված չէ տուգանքի չափով։
Բացի այդ, եթե անձը գտնվում է արտերկրում և նրան ծանուցելու հնարավորություն չկա, դատարանը պարտավոր է նրան պաշտպան նշանակել, իսկ գործի կարճման դեպքում պաշտպանի վարձատրության ծախսերը փոխհատուցվում են դաշնային բյուջեի հաշվին։
Օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։
Պուտինը ստորագրել է նաև միգրանտների հաշվառման ժամկետների խախտման համար հյուրանոցներին և տեղակայման այլ վայրերին տուգանելու մասին օրենքը։
Սցենարն իրատեսական է. Պուտինը` արհեստական բանականության մասին
Օրենքը փոփոխություններ է մտցնում ՌԴ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։ Փաստաթուղթը լրացվում է հոդվածով, որը պատասխանատվություն է նախատեսում օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ գտնվելու վայր ժամանման մասին ծանուցումը և (կամ) մեկնման մասին ծանուցումը ներկայացնելու սահմանված ժամկետը խախտելու համար։
Բացի այդ, օրենքը լրացվում է հոդվածով, որը պատասխանատվություն է սահմանում ըստ գտնվելու վայրի գրանցման և գրանցումից հանելու մասին տեղեկատվության ներկայացման սահմանված ժամկետը խախտելու համար։
Լրահոս
0