00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սցենարն իրատեսական է. Պուտինը` արհեստական բանականության մասին

Բաժանորդագրվել
ՌԴ առաջնորդի խոսքով՝ արհեստական բանականության զարգացումը զգալի ֆինանսավորում է պահանջում, և այստեղ ՌԴ-ն կարող է կենտրոնացնել անհրաժեշտ ռեսուրսները։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Իրատեսական է այն սցենարը, երբ աշխարհում միլիոնավոր մարդիկ ստիպված կլինեն արհեստական բանականության (ԱԲ) պատճառով փոխել իրենց մասնագիտությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական համաժողովում։
«Աշխատաշուկան վերակառուցվում է։ Լիովին իրատեսական է այն սցենարը, երբ միլիոնավոր մարդիկ կկորցնեն աշխատանքը կամ ստիպված կլինեն փոխել գործունեության տեսակը։ Կարող են ամբողջ մասնագիտություններ անհետանալ այն պատճառով, որ մարդուն փոխարինելու կգա համակարգչային բանականությունը»,- ասել է Պուտինը։
Նա նշել է` Ռուսաստանն այն սակավաթիվ երկրներից է, որն ինքնիշխան հարթակներ է ստեղծում արհեստական բանականության ոլորտում։ Նա ԱԲ-ն անվանել է ինտեգրացիոն փոխգործակցության հեռանկարային ոլորտ։ ԵԱՏՄ–ն արդեն իսկ ընդհանուր թվային ստանդարտներ է օգտագործում ամենատարբեր ոլորտներում։
ՌԴ առաջնորդն ընդգծել է, որ արհեստական բանականությունը դառնում է գլոբալ մրցակցության և տնտեսական զարգացման գլխավոր գործոններից մեկը։ Նրա խոսքով՝ պետություններն ու խոշորագույն անդրազգային կորպորացիաներն արդեն իսկ պայքար են մղում այս ոլորտում առաջատար լինելու համար, քանի որ ԱԲ տեխնոլոգիաներն ուղղակիորեն ազդում են տնտեսական աճի տեմպերի, արդյունաբերական զարգացման և համաշխարհային շուկայում դիրք ունենալու վրա։
«Խոսքը ռազմավարական տեխնոլոգիաների մասին է, որոնք դառնում են գլոբալ մրցունակության, տնտեսական աճի և առաջընթացի ապահովման կարևոր գործոն։
Այս ֆոնին երկրները պետք է ոչ միայն հարմարվեն տեխնոլոգիական փոփոխություններին, այլև դրանք օգտագործեն որպես արագացված տնտեսական աճի գործիք»,– ասել է նա։
Ռուսաստանը, պետության ղեկավարի խոսքով, սեփական ԱԲ տեխնոլոգիաները զարգացնելու անհրաժեշտ ռեսուրսներ ունի և դասվում է այն սակավաթիվ երկրների շարքը, որոնք ունակ են արհեստական բանականության ինքնիշխան հարթակներ ստեղծել։ Դրա հիմքը գիտական ներուժն է, կրթական համակարգի զարգացումը և ակադեմիական գիտության հնարավորությունները։
Նա կարևորել է էներգետիկան՝ որպես ԱԲ-ի զարգացման առանցքային պայման։ ՌԴ Նախագահը նշել է, որ արհեստական բանականության ժամանակակից տեխնոլոգիաները էներգասպառման հսկայական ծավալներ են պահանջում, իսկ Ռուսաստանի մրցակցային առավելություններից մեկը զարգացած ատոմային էներգետիկան ու գեներացնող խոշոր հզորություններն են։
«Գալիք փոփոխություններին պետք է պատրաստ լինել, իսկ ավելի լավ է դրանք օգտագործել որպես տնտեսական արագացված աճի շարժիչ»։
Պուտինը մայիսի 27-29-ը պետական այցով գտնվում է Ղազախստանում։ Այսօր նա հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։
Ղազախստանի երկինքը Պուտինի պատվին ներկվել է Ռուսաստանի դրոշի գույներով
Լրահոս
0