00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Օրգովի 12–ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է

Կաթիլային - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2026
Բաժանորդագրվել
Ըստ ՆԳ նախարարի մամուլի խոսնակի` դեպքն իրենց ղեկավարության հսկողության տակ է։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Աշտարակ համայնքի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել։ Այս մասին ահազանգել է «Ձեռքդ տուր» համայնքային զարգացման ՀԿ–ի նախագահ Կարինե Թորոսյանը` դիմելով ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։
Նա նշել է, որ երեխան դպրոցական էքսկուրսիայից հետո է հայտնվել հիվանդանոցում։
«Ինձ մոտ առկա բժշկական եզրակացության համաձայն՝ երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց։ Ըստ առկա տվյալների՝ խոսքը բարձր դոզայի մասին է, իսկ երեխայի առողջական վիճակը գնահատվում է ծանր, կա նաև հիշողության կորուստ։ Բժիշկները փաստել են, որ երեխան առաջին անգամ է օգտագործել։ Ենթադրվում է՝ քաղցրի միջոցով է փոխանցվել երեխային»,– գրել է Թորոսյանը։
Նա Արփինե Սարգսյանին դիմելով ասել է` ներկայացնում են ամեն ինչ փաստերով, քանի որ կա բժշկական եզրակացություն` դեպքի հանգամանքները պարզելու համար։
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, արձագանքելով Կարինե Թորոսյանի գրառմանը, հայտնել է, որ հաղորդումը ստացել են, միջոցառումներ են իրականացվում։
Հալյուցինոգեն սունկ է հայտնաբերվել. 31-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Սարգսյանը նաև հայտարարել է, որ դեպքը ՆԳՆ ոստիկանության ղեկավարության հսկողության տակ է։
Լրահոս
0