00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մոսկվան ԱՄՆ–ին և Իրանին կոչ է անում չհարձակվել քաղաքացիական կառույցների վրա. Զախարովա

© SputnikՄարիա Զախարովա
Մարիա Զախարովա - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2026
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ցանկացած ցամաքային գործողություն կնշանակի լարվածության հետագա էսկալացիա, որը հղի է անդառնալի հետևանքներով:
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Մոսկվան զսպվածության կոչ է անում ԱՄՆ-ին և Իրանին, ինչպես նաև հիշեցնում է քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների անընդունելիության մասին: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանը հետևողական և սկզբունքային դիրքորոշում ունի այն մասին, որ Իրանի շուրջ անհիմն կերպով Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից (որոնք ագրեսիայի ակտ են իրականացրել ինքնիշխան պետության դեմ) հրահրված ներկա ճգնաժամը պետք է լուծվի զուտ դիվանագիտական ​​ճանապարհով։ Մենք այս դիրքորոշումը պարբերաբար փոխանցում ենք ամերիկյան կողմին բոլոր մակարդակներում», - ընդգծել է Զախարովան։
Նա նաև նշել է, որ չնայած շարունակվող բանակցային գործընթացին՝ իրավիճակը մնում է ծայրահեղ անկայուն։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ցանկացած ցամաքային գործողություն կնշանակի լարվածության հետագա էսկալացիա, որը հղի է անդառնալի հետևանքներով ոչ միայն կողմերից յուրաքանչյուրի, այլև տարածաշրջանային և գլոբալ անվտանգության համար:
ԱՄՆ–ն ձգտում է սադրիչ բանաձևի ընդունման հասնել. Իրանի մշտական ներկայացուցչություն
Հունիսի 7-ից Մերձավոր Արևելքում սկսվել է հերթական սրացումը. վերջին 3 օրվա ընթացքում Իրանը, ԱՄՆ-ն և Իսրայելը միմյանց հասցրել են հարվածներ՝ խափանելով երկրների միջև լիցքաթափման գործընթացը:
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին խորհուրդ էր տվել օտարերկրյա զինվորականներին լքել երկրի սահմանակից տարածքները:
Լրահոս
0