00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Արաղչին օտարերկրյա ուժերին խորհուրդ է տվել հեռանալ Իրանի սահմանների մերձակա տարածքներից

© Photo : official site of IRNAԱբբաս Արաղչին
Աբբաս Արաղչին  - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2026
Բաժանորդագրվել
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ իրանցիները նախընտրում են դիվանագիտության լեզուն, բայց այլ լեզուների էլ են տիրապետում:
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին օտարերկրյա զինվորականներին խորհուրդ է տվել լքել երկրի սահմանների մերձակա տարածքները, որպեսզի պատահական միջադեպերի կամ խաչաձև կրակի զոհ չդառնան։ Նա այդ մասին գրել է X –ի միկրոբլոգում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, Իրանը ամերիկյան ուղղաթիռ է խոցել Հորմուզի նեղուցի մոտակայքում, և ԱՄՆ—Ն պարզապես պարտավոր է պատասխանել այս հարձակմանը:
«Մեր տարածքի անմիջական հարևանությամբ գտնվող օտարերկրյա ուժերը մշտապես վտանգի տակ են իրենց իսկ մարդկային սխալների, պատահական միջադեպերի կամ հնարավոր խաչաձև կրակի մեջ հայտնվելու պատճառով։ Ռիսկերը նվազեցնելու լավագույն լուծումն այն է, որ նրանք հեռանան։ Մենք նախընտրում ենք դիվանագիտության լեզուն, սակայն տիրապետում ենք նաև այլ լեզուների»,– գրել է Իրանի արտգործնախարարը։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ Հորմուզի նեղուցը միջազգային ջրեր չէ․ այն ընդհանուր է Իրանի և Օմանի միջև և գտնվում է ԱՄՆ–ի ափերից հազարավոր մղոններ հեռու։ Արաղչին շեշտել է, որ ծովային սահմանները միանգամայն հստակ են։
«Մեր հզոր զինված ուժերը մշտապես բարձր պատրաստականության վիճակում են Իրանի օդային, ցամաքային կամ ջրային տարածքների ցանկացած խախտման դեպքում արձագանքելու համար»,– հավելել է Արաղչին։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Մայիսի 31-ին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ խորհրդականների հետ քննարկում կանցկացնի և Իրանի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի։ Սակայն լրատվամիջոցները հայտնեցին, որ մոտ երկու ժամ տևած խորհրդակցությունից հետո Թրամփը որոշում չի կայացրել։ Միաժամանակ Թեհրանից հայտարարեցին, որ Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են ուղերձներ փոխանակել։
Լրահոս
0