00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Մեզնից որևէ մեկը այդ մանդատի կռվի համար չէր այս պայքարի մեջ մտել». Մելոյան

© SputnikԳոհար Մելոյան
Գոհար Մելոյան - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2026
Բաժանորդագրվել
Մելոյանը տեղեկացրեց, որ Սամվել Կարապետյանի հետ դեռ չեն հանդիպել ու չեն քննարկել ստեղծված իրավիճակը։
Մանդատներ վերցնել–չվերցնելու հարցով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ոչ քաղաքական որոշում ունի, ոչ էլ քննարկումներ են ունեցել։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
«Զուգահեռ կոնսուլտացիաներ իրականացնում ենք, սակայն որոշումներ ընդունելու համար, բնականաբար, արդյունքները պետք է ամփոփվեն, քանի որ բազմաթիվ ճշգրտումները կարող են ելքային լինել, ինչպես օրինակ` ԲՀԿ–ի շեմը հաղթահարելու դեպքում»,– ասաց նա։
Մելոյանը նշեց, որ լուրջ մասնագիտական կառույցների վերլուծությունները ցույց էին տվել, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հաղթելու է և, ըստ այդմ, քաղաքական ուժն իրեն արդեն իսկ դիրքավորել էր որպես իշխող ուժ։

«Ընդդիմադիր մանդատի հարցը որևէ բանական մարդու, բնականաբար, դուրեկան չէ։ Մենք պետք է հասկանանք` որքան քվե ունենք, ժողովուրդը մեզ ինչ է լիազորել, պատվիրակել, քանի որ սա առաջին հերթին պատասխանատվություն է։ Կարծում եմ` որևէ մեկիդ մոտ 2–րդ կարծիք չի կարող առաջանալ, որ մեզնից որևէ մեկը այդ մանդատի կռվի համար չէր այս պայքարի մեջ մտել»,– ասաց նա։

Մելոյանը տեղեկացրեց, որ Սամվել Կարապետյանի հետ դեռ չեն հանդիպել ու չեն քննարկել ստեղծված իրավիճակը։
Sputnik Արմենիայի այն հարցին, թե արդյոք «Ուժեղ Հայաստանի» կողմից մանդատները չվերցնելու դեպքում հնարավո՞ր է անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքական մյուս ուժերը վերցնեն մանդատները, ինչպես պնդում է ԱԺ գործող նախագահ Ալեն Սիմոնյանը, Մելոյանն ասաց, որ օրենքն այս հարցում տարընկալումների տեղիք է տալիս։
«Ընտրական օրենսգիրքն այս հարցերը որոշակի փոփոխության է ենթարկել և, ըստ էության, այո, կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, սա սահմանադրագետների շրջանում ևս քննարկման թեմա է. եթե մենք մանդատ չենք վերցնում, ըստ էության, այլ քաղաքական ուժերի կբաշխվի ձայները, քանի որ ԱԺ–ն Սահմանադրության համաձայն առնվազն պետք է ունենա 101 պատգամավոր։ Դրա համար հենց արդյունքները պարզ լինեն, մենք նույնպես կորոշենք մեր անելիքները»,– ընդգծեց նա։
«Արդյոք «Ուժեղ Հայաստանը» պատրաստվո՞ւմ է փողոցային պայքար սկսել» հարցին Մելոյանը պատասխանեց, որ նման որոշում կայացնելու համար կարևոր է քաղաքացիների դիրքորոշումը, քանի որ նրանց մի մասը պատրաստական է դուրս գալ փողոց, մյուս մասը` ոչ։ Այդ իսկ պատճառով էլ, ըստ նրա` այս բոլոր հարցերը նախ կքննարկեն իրենց ընտրողների հետ, ապա որոշում կկայացնեն։

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան դիմել–չդիմելուն, նա կրկին ասաց, որ պետք է սպասել ընտրությունների արդյունքներին, բացի այդ, քաղաքական որոշակի նրբություններ կան այստեղ։
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարեց, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Լրահոս
0