00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
50 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մարդկայնության ուղերձ. Ռուբեն Վարդանյանի կինը բաց նամակ է հղել

© Sputnik / Aram NersesyanՎերոնիկա Զոնաբենդ
Վերոնիկա Զոնաբենդ - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2026
Բաժանորդագրվել
Զոնաբենդի խոսքով՝ անորոշության պահերին մխիթարություն է այն գիտակցումը, որ բազմաթիվ մարդիկ կանգնած են իրենց կողքին։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար, ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, բաց նամակ է հղել՝ ընտանիքի անունից շնորհակալություն հայտնելով մարդկանց դժվարին ժամանակահատվածում ցուցաբերած համերաշխության, կարեկցանքի և աջակցության համար։
«Մայիսի 25-ին՝ Ռուբենի ծննդյան օրը, ձեր հղած ուղերձները, աղոթքները, աջակցության հրապարակային խոսքերն ու բարի արարքները ուժի և հույսի մեծ աղբյուր են դարձել ընտանիքի համար։ Անորոշության պահերին այն գիտակցումը, որ բազմաթիվ մարդիկ կանգնած են մեր կողքին, մեծ մխիթարություն է մեզ համար»,- նշված է Զոնաբենդի նամակում։
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Ռուբեն Վարդանյանի հիմնադրած նախագծերի իրականացման համար՝ Դիլիջանի եկեղեցու կառուցմանը, UWC Դիլիջանին և Տաթևի մանկական խաղահրապարակին։
«Յուրաքանչյուր ներդրում, անկախ չափից, հոգատարության և մարդկայնության հզոր ուղերձ է»,- շեշտել է Ռուբեն Վարդանյանի կինը։
Նա եզրափակել է նամակը՝ շեշտելով, որ ցուցաբերած այս համերաշխությունը հիշեցնում է՝ կարեկցանքն ու մարդկային արժանապատվությունը վեր են ամեն ինչից։
Հիշեցնենք՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Հայաստան տեղափոխվելու ժամանակ ձերբակալվեց Լաչինի միջնացքով անցնելիս 2023 թ. սեպտեմբերի 27-ին։ 2026 թ. փետրվարի 17-ին Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց:
Մայիսի 25-ին նա դարձավ 58 տարեկան։
Նաև արժանապատվության օր է. Ծառուկյանը և Կարապետյանը շնորհավորել են Ռուբեն Վարդանյանին
Լրահոս
0