00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԿԸՀ-ն ընտրատեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում է ստացել. հայտնի է պատճառը

© Photo : Screenshot / 24TVԿենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2026
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը
Բաժանորդագրվել
Աբովյանի 12/13 տեղամասում բացակայել է «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության քվեաթերթիկը։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից 12/13 տեղամասում ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում է ստացել։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նշենք, որ այս ընտրատեղամասը գտնվում է Աբովյան քաղաքում։
«Սա այն ընտրատեղամասն է, որտեղ քվեարկության ընթացքում՝ ժամը 18–ի սահմաններում պարզվեց, որ քաղաքական ուժերից մեկի քվեաթերթիկը՝ 8 համարը («Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն–խմբ.), չկար։ Մեզ համար անհասկանալի պատճառներով չի եղել, ու դա պարզվել է ժամը 18։00–ին, երբ ընտրողը պահանջել է»,– ասաց Հովակիմյանը։
Սակայն նա չհստակեցրեց դիմումի ճակատագիրը` նշելով, որ բոլոր հարցերի պատասխանները կլինեն առաջին օրերին, մասնավորապես` հունիս 17–ին, երբ կամփոփվի ընտրության արդյունքները։
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Լրահոս
0