https://arm.sputniknews.ru/20260610/hnaravvor-cher-chnkatel-inchpes-e-emn-pvordzum-verahskel-hh-yntrakan-gvortsyntacy-zakharvova-103330817.html
Հնարավոր չէր չնկատել` ինչպես է ԵՄ–ն փորձում վերահսկել ՀՀ ընտրական գործընթացը. Զախարովա
Հնարավոր չէր չնկատել` ինչպես է ԵՄ–ն փորձում վերահսկել ՀՀ ընտրական գործընթացը. Զախարովա
Sputnik Արմենիա
Մարիա Զախարովայի խոսքով՝ անհրաժեշտ արդյունքի համար Բրյուսելում անտեսեցին այն ամենը, ինչը կոչվում է «ժողովրդավարություն, օրինականություն և սկզբունքներ»: 10.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-10T14:22+0400
2026-06-10T14:22+0400
2026-06-10T14:28+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
ընտրություններ
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103327233_0:0:1920:1080_1920x0_80_0_0_f61842a3d7253f328e510700cb56dc86.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Եվրոպական միությունը փորձում էր վերահսկել Հայաստանում ընտրական գործընթացը։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի խոսքերը։Ավելի վաղ Կալասը հայտարարել էր. «Հայաստանի ժողովուրդը, չնայած Ռուսաստանի կողմից ուժեղ ճնշմանը, ընտրեց եվրոպական ապագան»: Նա նաև պատրաստակամություն էր հայտնել աջակցել Հայաստանում բարեփոխումների իրականացմանը:Զախարովայի խոսքով՝ տեղի ունեցածը կարող էին չնկատել միայն նրանք, ովքեր չէին հետևում իրադարձություններին, հեռուստացույց չէին դիտում, չէին օգտվում համացանցից և լուրեր չէին կարդում։«Ցանկացած մեկը, ով գոնե մի փոքր հետևում էր օրակարգին, չէր կարող չնկատել, թե ինչպես է ԵՄ-ն փորձում վերահսկել ընտրական գործընթացը։ Այստեղ կան և՛ հիբրիդային սպառնալիքներին արագ արձագանքման առաքելություններ, և՛ նախընտրական քարոզչության թեժ շրջանում Երևանում քաղաքական շոուներ անցկացնելու համար ուղարկված դեսանտ, և՛ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի զանգը հունիսի 4-ին, երբ նա շտապ ֆինանսական աջակցություն էր հավաքել Հայաստանի համար։ Հավելյալ բոնուս էր քվեների հաշվարկից առաջ ԵՄ ներկայացուցչության ղեկավարի այցը ԿԸՀ», - ասել է Զախարովան։Նրա խոսքով՝ անհրաժեշտ արդյունք ստանալու համար Բրյուսելում հեշտությամբ անտեսեցին այն ամենը, ինչը կապված է ժողովրդավարության, օրինականության և ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հետ։Խոսելով քվեարկության արդյունքների մասին՝ Զախարովան ընդգծեց`այստեղ ևս ԵՄ-ն փորձում է իրավիճակը խեղաթյուրված ներկայացնել:Նա հիշեցրեց Ռուսաստանի ԱԳՆ–ի` հունիսի 8-ի հայտարարությունը, որում նշվում էր, որ Հայաստանում ընտրություններն անցել են ընդդիմության վրա աննախադեպ ճնշման և Արևմուտքի, առաջին հերթին` Եվրամիության միջամտության պայմաններում:«Բրյուսելի կողմից խարդախության և մեքենայությունների մակարդակը դուրս է բոլոր սահմաններից։ Դեռ քվեարկությունից առաջ եվրոպական կառույցները կեղծ երկընտրանք էին պարտադրում հայ հասարակությանը՝ խորհրդարանական ընտրությունները ներկայացնելով գրեթե որպես ճակատագրական ընտրություն ԵՄ-ի և Ռուսաստանի միջև։ Սա ցինիկ մանիպուլյացիա է, որը ոչ մի ընդհանուր բան չունի հայ ժողովրդի իրական շահերի հետ», — ասաց Զախարովան։Նրա խոսքով՝ նման գործողությունների նպատակն է պառակտել հայ հասարակությունը, խարխլել Ռուսաստանի հետ սոցիալ-տնտեսական կապերը և ընդլայնել ԵՄ ազդեցությունը տարածաշրջանում:Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը նույնիսկ Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ չունի, սակայն Բրյուսելում շարունակում են խոսել ՀՀ–ի եվրոպական ապագայի մասին:Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարեց, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103327233_251:0:1691:1080_1920x0_80_0_0_9d0d61f73c8e69fae5d03d0f1a9508d4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աժ (ազգային ժողով), ընտրություններ, մարիա զախարովա, видео
հայաստան, աժ (ազգային ժողով), ընտրություններ, մարիա զախարովա, видео
Հնարավոր չէր չնկատել` ինչպես է ԵՄ–ն փորձում վերահսկել ՀՀ ընտրական գործընթացը. Զախարովա
14:22 10.06.2026 (Թարմացված է: 14:28 10.06.2026) Մարիա Զախարովայի խոսքով՝ անհրաժեշտ արդյունքի համար Բրյուսելում անտեսեցին այն ամենը, ինչը կոչվում է «ժողովրդավարություն, օրինականություն և սկզբունքներ»:
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Եվրոպական միությունը փորձում էր վերահսկել Հայաստանում ընտրական գործընթացը։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի խոսքերը։
Ավելի վաղ Կալասը հայտարարել էր. «Հայաստանի ժողովուրդը, չնայած Ռուսաստանի կողմից ուժեղ ճնշմանը, ընտրեց եվրոպական ապագան»: Նա նաև պատրաստակամություն էր հայտնել աջակցել Հայաստանում բարեփոխումների իրականացմանը:
Զախարովայի խոսքով՝ տեղի ունեցածը կարող էին չնկատել միայն նրանք, ովքեր չէին հետևում իրադարձություններին, հեռուստացույց չէին դիտում, չէին օգտվում համացանցից և լուրեր չէին կարդում։
«Ցանկացած մեկը, ով գոնե մի փոքր հետևում էր օրակարգին, չէր կարող չնկատել, թե ինչպես է ԵՄ-ն փորձում վերահսկել ընտրական գործընթացը։ Այստեղ կան և՛ հիբրիդային սպառնալիքներին արագ արձագանքման առաքելություններ, և՛ նախընտրական քարոզչության թեժ շրջանում Երևանում քաղաքական շոուներ անցկացնելու համար ուղարկված դեսանտ, և՛ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի զանգը հունիսի 4-ին, երբ նա շտապ ֆինանսական աջակցություն էր հավաքել Հայաստանի համար։ Հավելյալ բոնուս էր քվեների հաշվարկից առաջ ԵՄ ներկայացուցչության ղեկավարի այցը ԿԸՀ», - ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ արդյունք ստանալու համար Բրյուսելում հեշտությամբ անտեսեցին այն ամենը, ինչը կապված է ժողովրդավարության, օրինականության և ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հետ։
Խոսելով քվեարկության արդյունքների մասին՝ Զախարովան ընդգծեց`այստեղ ևս ԵՄ-ն փորձում է իրավիճակը խեղաթյուրված ներկայացնել:
Նա հիշեցրեց Ռուսաստանի ԱԳՆ–ի` հունիսի 8-ի հայտարարությունը, որում նշվում էր, որ Հայաստանում ընտրություններն անցել են ընդդիմության վրա աննախադեպ ճնշման և Արևմուտքի, առաջին հերթին` Եվրամիության միջամտության պայմաններում:
«Բրյուսելի կողմից խարդախության և մեքենայությունների մակարդակը դուրս է բոլոր սահմաններից։ Դեռ քվեարկությունից առաջ եվրոպական կառույցները կեղծ երկընտրանք էին պարտադրում հայ հասարակությանը՝ խորհրդարանական ընտրությունները ներկայացնելով գրեթե որպես ճակատագրական ընտրություն ԵՄ-ի և Ռուսաստանի միջև։ Սա ցինիկ մանիպուլյացիա է, որը ոչ մի ընդհանուր բան չունի հայ ժողովրդի իրական շահերի հետ», — ասաց Զախարովան։
Նրա խոսքով՝ նման գործողությունների նպատակն է պառակտել հայ հասարակությունը, խարխլել Ռուսաստանի հետ սոցիալ-տնտեսական կապերը և ընդլայնել ԵՄ ազդեցությունը տարածաշրջանում:
Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը նույնիսկ Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ չունի, սակայն Բրյուսելում շարունակում են խոսել ՀՀ–ի եվրոպական ապագայի մասին:
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարեց, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։