https://arm.sputniknews.ru/20260610/hhn-ev-adrbejany-der-chen-avartel-nerqin-voskepar-gjughi-mvot-sahmanajin-cankapati-karucumy-103303149.html
ՀՀ–ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը
ՀՀ–ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը
Sputnik Արմենիա
Երևանն ու Բաքուն սահմանազատման և սահմանագծման գործընթացը սկսել են 2024 թվականին, սակայն ցանկապատի կառուցումը մինչ օրս անհայտ պատճառներով ավարտված չէ։ 10.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-10T08:56+0400
2026-06-10T08:56+0400
2026-06-10T09:22+0400
հայաստան
ադրբեջան
ցանկապատ
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/07/74296042_0:84:1600:984_1920x0_80_0_0_8b2325c7586160a00a48c96eaa86906f.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանն ու Ադրբեջանը ՀՀ Տավուշի մարզի Ներքին Ոսկեպար գյուղի տարածքում դեռևս չեն ավարտել սահմանային ցանկապատի շինարարությունը։ Այս մասին Sputnik Արմենիային հաստատեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։Քարտեզի վրա կարմիր գծով նշված է Բաղանիս և Ոսկեպար գյուղերի մոտակայքում սահմանագծման արդյունքում կառուցված ցանկապատը, նարնջագույնով` մի քանի հարյուր մետրանոց այն հատվածը, որտեղ ցանկապատ դեռ չի կառուցվել։Մուգ շագանակագույնով նշված է այն տարածքը, որը վերահսկվում էր ՀՀ զինված ուժերի կողմից, և որը նրանք զիջել են Ադրբեջանին։ Բաց շագանակագույնով նշված է «չեզոք գոտին» կամ ՀՀ ԶՈւ դիրքերի և Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության միջև ընկած հատվածը, որը սահմանազատումից հետո նույնպես ամբողջությամբ անցել է Ադրբեջանին։Թե ինչու սահմանային ցանկապատը դեռևս ավարտուն տեսքի չի բերվել 2024 թվականին սկսված սահմանազատումից և սահմանագծումից հետո և մինչ օրս, ԱԱԾ–ից չեն պարզաբանել։Ավելի վաղ մենք մանրամասն ներկայացրել էինք Տավուշի մարզում սահմանազատման և սահմանազատման հետևանքները։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/07/74296042_89:0:1512:1067_1920x0_80_0_0_bce2d19fdadf3c5c8f4590a7f89694ae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ցանկապատ, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
հայաստան, ադրբեջան, ցանկապատ, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
ՀՀ–ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը
08:56 10.06.2026 (Թարմացված է: 09:22 10.06.2026) Երևանն ու Բաքուն սահմանազատման և սահմանագծման գործընթացը սկսել են 2024 թվականին, սակայն ցանկապատի կառուցումը մինչ օրս անհայտ պատճառներով ավարտված չէ։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանն ու Ադրբեջանը ՀՀ Տավուշի մարզի Ներքին Ոսկեպար գյուղի տարածքում դեռևս չեն ավարտել սահմանային ցանկապատի շինարարությունը։ Այս մասին
Sputnik Արմենիային հաստատեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
«Ներքին Ոսկեպարի` հարցման մեջ նշված կոորդինատներով սահմանային հատվածում փշալարային արգելափակոցներ կառուցելու նպատակով իրականացվում են համապատասխան աշխատանքներ»,- հայտնել են ԱԱԾ-ից։
Քարտեզի վրա կարմիր գծով նշված է Բաղանիս և Ոսկեպար գյուղերի մոտակայքում սահմանագծման արդյունքում կառուցված ցանկապատը, նարնջագույնով` մի քանի հարյուր մետրանոց այն հատվածը, որտեղ ցանկապատ դեռ չի կառուցվել։
Մուգ շագանակագույնով նշված է այն տարածքը, որը վերահսկվում էր ՀՀ զինված ուժերի կողմից, և որը նրանք զիջել են Ադրբեջանին։ Բաց շագանակագույնով նշված է «չեզոք գոտին» կամ ՀՀ ԶՈւ դիրքերի և Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության միջև ընկած հատվածը, որը սահմանազատումից հետո նույնպես ամբողջությամբ անցել է Ադրբեջանին։
Թե ինչու սահմանային ցանկապատը դեռևս ավարտուն տեսքի չի բերվել 2024 թվականին սկսված սահմանազատումից և սահմանագծումից հետո և մինչ օրս, ԱԱԾ–ից չեն պարզաբանել։
Ավելի վաղ մենք
մանրամասն ներկայացրել էինք Տավուշի մարզում սահմանազատման և սահմանազատման հետևանքները։