00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Առջևում բեկումնային զարգացումներ կլինեն․ Դավիթ Անանյանը՝ իրենց քայլերի մասին

© SputnikՄիասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանը
Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանը - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2026
Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Հայաստանում իրավիճակը դեռևս հեռու է հանգուցալուծումից։ Առջևում լինելու են ծանր, վճռորոշ և, հնարավոր է` բեկումնային զարգացումներ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Միասնության թևեր» կուսակցությունը` անդրադառնալով հետընտրական պրոցեսներին։
Նշենք, որ հունիսի 7–ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքներով, ըստ ԿԸՀ–ի նախնական արդյունքների, «Միասնության թևեր» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 2.30 տոկոսը և չի հաղթահարել խորհրդարան անցնելու շեմը։
«Մեր հարաբերական լռությունը ո՛չ դադար է, ո՛չ նահանջ։ Սա այն փուլն է, երբ ամենակարևոր որոշումներն ու ամենաինտենսիվ աշխատանքը կատարվում են հրապարակային աղմուկից դուրս»,–գրել է կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանը։
Նա տեղեկացրել է, որ այս պահին կենտրոնացած են ընտրական գործընթացների հետ կապված իրավական և քաղաքական լրջագույն աշխատանքների վրա՝ Երևանում և մի շարք մարզային ընտրատարածքներում վերահաշվարկներից մինչև առաջիկա զարգացումների բոլոր հնարավոր սցենարների գնահատում։
«Իսկ առաջիկա քաղաքական գործընթացներում մեր դերակատարումը պայմանավորված է լինելու ոչ միայն մեր քայլերով, այլև երկրում սպասվող ընդհանուր քաղաքական զարգացումներով։ Հետևաբար, այս փուլում առավել քան երբևէ անհրաժեշտ են սառնասրտություն, ներքին ամրություն, կազմակերպվածություն և պատրաստակամություն՝ պայքարի ցանկացած սցենարի համար»,–գրել է Անանյանը` հավելելով, որ պայքարը շարունակվում է։
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
ՀՀ-ում ընտրություններն անցել են ընդդիմության ճնշմամբ և Արևմուտքի միջամտությամբ. Զախարովա
Լրահոս
0