00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱՄՆ–ն մտադիր է Իրանի դեմ լայնածավալ հարձակումներ սկսել. Թրամփ

© AP Photo / Alex BrandonԴոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2026
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը չափազանց ձգձգեց գործարքի շուրջ բանակցությունները և այժմ ստիպված կլինի վճարել դրա համար:
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է Իրանի դեմ լայնածավալ հարձակումներ իրականացնել։
Մի քանի ժամ առաջ նա հայտարարել էր, որ Իրանը չափազանց երկար ձգձգեց գործարքի շուրջ բանակցությունները և այժմ ստիպված կլինի վճարել դրա համար։
«Մենք պատրաստվում ենք հարձակվել նրանց վրա, շատ ուժեղ ենք հարվածելու։ Մենք կվերսկսենք ռմբակոծությունները։.. Երեկ մենք ուժեղ հարվածեցինք նրանց, այսօր կրկին հարված կհասցնենք», - ասել է Թրամփը լրագրողներին ՝ պատասխանելով այն հարցին, թե կոնկրետ ինչ նկատի ուներ «վճարել» ասելով։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանն էլ պատասխան հարվածներ հասցրեց Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Ու թեև ռազմական գործողությունների վերսկսման մասին հայտարարություն չհնչեց, բայց ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը։ Իրանական ուժերն էլ վերականգնեցին Հորմուզի նեղուցի նկատմամբ ռազմական վերահսկողությունը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, որ Թեհրանը կբավարարվի միայն Վաշինգտոնի հետ արդար և համապարփակ համաձայնագրով։
Լրահոս
0