https://arm.sputniknews.ru/20260610/amhn-havanutjun-e-tvel-hajastanin-mvot-502-milivon-dvolar-hatkacnelun-103319673.html
ԱՄՀ–ն հավանություն է տվել Հայաստանին մոտ 50.2 միլիոն դոլար հատկացնելուն
ԱՄՀ–ն հավանություն է տվել Հայաստանին մոտ 50.2 միլիոն դոլար հատկացնելուն
Sputnik Արմենիա
Երևանը, ըստ հիմնադրամի, չի պլանավորում ծախսել գումարն առանց ծայրահեղ անհրաժեշտության։ 10.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-10T11:03+0400
2026-06-10T11:03+0400
2026-06-10T11:11+0400
վարկ
հայաստան
արժույթի միջազգային հիմնադրամ (ամհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103320200_0:160:3072:1888_1920x0_80_0_0_0e6be26a50b4ff323370af8b26338d72.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հավանություն է տվել Հայաստանին մոտ 25 միլիոն դոլար հատկացնելուն։ Այս մասին հայտարարություն է տարածել հիմնադրամը` հավելելով, որ գործադիր խորհուրդն ավարտել է Հայաստանի համար «Stand-By Arrangement» (SBA) պահուստային ծրագրի շրջանակներում առաջին վերանայումը։Երևանը, ըստ հիմնադրամի, այս պայմանավորվածությունը դիտարկում է որպես նախազգուշական միջոց և չի պլանավորում ծախսել գումարն առանց ծայրահեղ անհրաժեշտության։ԱՄՀ-ն նվազեցրել է 2025 թվականին Հայաստանի տնտեսության աճի վերաբերյալ կանխատեսումըՀիմնադրամը նկատել է, որ SBA համաձայնագրի նպատակն է աջակցել կառավարության քաղաքականությանն ու բարեփոխումների օրակարգին՝ պահպանելու տնտեսական և ֆինանսական կայունությունը, ինչպես նաև խթանելու ուժեղ, ներառական և կայուն տնտեսական աճը։Միևնույն ժամանակ հիմնադրամի փորձագետները կանխատեսել են, որ ներքին պահանջարկի թուլացման և Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմով պայմանավորված առևտրային խափանումների պատճառով տնտեսական աճը որոշակիորեն կդանդաղի, լոգիստիկ ծախսերի ավելացման պատճառով գնաճը մոտ ապագայում կմնա բարձր։ԱՄՀ–ն հաստատել է Հայաստանի համար նախատեսված 175 մլն դոլարի նոր վարկը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103320200_171:0:2902:2048_1920x0_80_0_0_7e120b8fe0bc7ac3a65f620994bc3e31.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարկ, հայաստան, արժույթի միջազգային հիմնադրամ (ամհ)
վարկ, հայաստան, արժույթի միջազգային հիմնադրամ (ամհ)
ԱՄՀ–ն հավանություն է տվել Հայաստանին մոտ 50.2 միլիոն դոլար հատկացնելուն
11:03 10.06.2026 (Թարմացված է: 11:11 10.06.2026) Երևանը, ըստ հիմնադրամի, չի պլանավորում ծախսել գումարն առանց ծայրահեղ անհրաժեշտության։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հավանություն է տվել Հայաստանին մոտ 25 միլիոն դոլար հատկացնելուն։ Այս մասին հայտարարություն է տարածել
հիմնադրամը` հավելելով, որ գործադիր խորհուրդն ավարտել է Հայաստանի համար «Stand-By Arrangement» (SBA) պահուստային ծրագրի շրջանակներում առաջին վերանայումը։
«Այս վերանայման արդյունքում Հայաստանին հասանելի կդառնա ևս 18.4 միլիոն հատուկ փոխառության իրավունք (SDR), ինչը համարժեք է մոտ 25.1 միլիոն ԱՄՆ դոլարի։ Դրանով իսկ ծրագրի շրջանակում ընդհանուր հասանելիությունը կկազմի 36.8 միլիոն SDR (շուրջ 50.2 միլիոն դոլար)։ Հայաստանի իշխանությունները շարունակում են այս համաձայնագիրը դիտարկել բացառապես որպես կանխարգելիչ գործիք»,– ասված է հայտարարությունում։
Երևանը, ըստ հիմնադրամի, այս պայմանավորվածությունը դիտարկում է որպես նախազգուշական միջոց և չի պլանավորում ծախսել գումարն առանց ծայրահեղ անհրաժեշտության։
Հիմնադրամը նկատել է, որ SBA համաձայնագրի նպատակն է աջակցել կառավարության քաղաքականությանն ու բարեփոխումների օրակարգին՝ պահպանելու տնտեսական և ֆինանսական կայունությունը, ինչպես նաև խթանելու ուժեղ, ներառական և կայուն տնտեսական աճը։
«Հայաստանի տնտեսական ակտիվությունը շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա։ Չնայած համաշխարհային անորոշության աճին՝ 2026 թվականին իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է շուրջ 5.25 տոկոս»,– նկատել են նրանք։
Միևնույն ժամանակ հիմնադրամի փորձագետները կանխատեսել են, որ ներքին պահանջարկի թուլացման և Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմով պայմանավորված առևտրային խափանումների պատճառով տնտեսական աճը որոշակիորեն կդանդաղի, լոգիստիկ ծախսերի ավելացման պատճառով գնաճը մոտ ապագայում կմնա բարձր։