https://arm.sputniknews.ru/20251204/amhn-hastatel-e-hajastani-hamar-nakhatesvats-175-mln-dvolari-nvor-varky-96525402.html
ԱՄՀ–ն հաստատել է Հայաստանի համար նախատեսված 175 մլն դոլարի նոր վարկը
ԱՄՀ–ն հաստատել է Հայաստանի համար նախատեսված 175 մլն դոլարի նոր վարկը
Sputnik Արմենիա
ԱՄՀ–ից նշում են, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է այդ միջոցներն օգտագործել տնտեսական բարեփոխումների և խոշոր ծախսերի շարունակականությունն ապահովելու համար: 04.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-04T15:51+0400
2025-12-04T15:51+0400
2025-12-04T15:51+0400
հայաստան
արժույթի միջազգային հիմնադրամ (ամհ)
վարկ
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/1e/28120200_0:289:3076:2019_1920x0_80_0_0_553b667cd2ea67cefc961e631a199a17.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի նիստում հաստատվել է Հայաստանի համար նախատեսված 128,8 մլն SDR (հիմնադրամի հաշվարկային միավորը, որի փոխարժեքը որոշվում է համաշխարհային հիմնական արժույթների զամբյուղով–խմբ) նոր վարկային համաձայնագիրը: ԱՄՆ դոլարով այդ գումարը կազմում է մոտ 175 մլն դոլար կամ ԱՄՀ–ում Հայաստանի վարկային քվոտայի 100%–ը։Վարկը տրամադրվելու է 3 տարի ժամկետով՝ ընդհանուր բյուջետային աջակցության տեսքով (առանց նպատակային կոնկրետացման)։ Նախորդ համաձայնագիրը (2022–2025 թվականների համար) նույնպես կնքվել էր 128.8 մլն SDR ծավալով (կնքման պահին այդ գումարը դոլարով կազմում էր 171.1 մլն)։Հիմնադրամից նաև նշում են, որ Հայաստանի տնտեսական աճը շարունակում է կայուն մնալ՝ չնայած մի շարք արտաքին ցնցումների: 2025 թվականի արդյունքներով` հիմնադրամն ակնկալում է երկրի ՀՆԱ–ի 5 տոկոս աճ, իսկ 2026 թվականին՝ 5,5 տոկոս: ԱՄՀ–ն գոհունակությամբ է նշում բյուջետային ծախսերի կոնսոլիդացիայի մասին, որը նախատեսված է 2026 թվականին՝ բյուջետային դեֆիցիտը կրճատելու համար: Հետագայում իշխանությունները պատրաստվում են նաև կատարելագործել հարկերի վերաբերյալ օրենսդրությունը, խստացնել դրանց հավաքագրման կարգը, ինչպես նաև նպաստել տնտեսության արդիականացմանը և խթանել աշխատանքի արտադրողականության աճը:Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ կառավարության պարտքը կազմում է 13 մլրդ 661 մլն դոլար։ ՀՆԱ–ի նկատմամբ պարտքը 2024 թվականին կազմել է 48%, իսկ 2025 թվականի արդյունքներով սպասվում է 50,7%։Հայաստանը նոր վարկ է վերցնում. զբոսաշրջության զարգացման համար ՎԶԲ–ն 120.5 մլն եվրո կտա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/1e/28120200_270:0:2999:2047_1920x0_80_0_0_da307e910d646c26f293261f9c53abcc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արժույթի միջազգային հիմնադրամ (ամհ) , վարկ, տնտեսություն
հայաստան, արժույթի միջազգային հիմնադրամ (ամհ) , վարկ, տնտեսություն
ԱՄՀ–ն հաստատել է Հայաստանի համար նախատեսված 175 մլն դոլարի նոր վարկը
ԱՄՀ–ից նշում են, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է այդ միջոցներն օգտագործել տնտեսական բարեփոխումների և խոշոր ծախսերի շարունակականությունն ապահովելու համար:
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի նիստում հաստատվել է
Հայաստանի համար նախատեսված 128,8 մլն SDR (հիմնադրամի հաշվարկային միավորը, որի փոխարժեքը որոշվում է համաշխարհային հիմնական արժույթների զամբյուղով–խմբ) նոր վարկային համաձայնագիրը: ԱՄՆ դոլարով այդ գումարը կազմում է մոտ 175 մլն դոլար կամ ԱՄՀ–ում Հայաստանի վարկային քվոտայի 100%–ը։
Վարկը տրամադրվելու է 3 տարի ժամկետով՝ ընդհանուր բյուջետային աջակցության տեսքով (առանց նպատակային կոնկրետացման)։ Նախորդ համաձայնագիրը (2022–2025 թվականների համար) նույնպես կնքվել էր 128.8 մլն SDR ծավալով (կնքման պահին այդ գումարը դոլարով կազմում էր 171.1 մլն)։
ԱՄՀ–ից նշում են, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է այդ միջոցներն օգտագործել տնտեսական բարեփոխումների իրականացման շարունակականությունն ու խոշոր ծախսերն ապահովելու համար (Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովում, համընդհանուր բժշկական ապահովագրություն և այլն. խմբ.): Վարկային համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո Հայաստանին հասանելի կլինի 18,4 մլն SDR (25 մլն դոլար) առաջին տրանշը։ Հետագա տրանշները կտրամադրվեն հիմնադրամի առաքելությունների վերլուծությունից հետո։
Հիմնադրամից նաև նշում են, որ
Հայաստանի տնտեսական աճը շարունակում է կայուն մնալ՝ չնայած մի շարք արտաքին ցնցումների: 2025 թվականի արդյունքներով` հիմնադրամն ակնկալում է երկրի ՀՆԱ–ի 5 տոկոս աճ, իսկ 2026 թվականին՝ 5,5 տոկոս: ԱՄՀ–ն գոհունակությամբ է նշում բյուջետային ծախսերի կոնսոլիդացիայի մասին, որը նախատեսված է 2026 թվականին՝ բյուջետային դեֆիցիտը կրճատելու համար: Հետագայում իշխանությունները պատրաստվում են նաև կատարելագործել հարկերի վերաբերյալ օրենսդրությունը, խստացնել դրանց հավաքագրման կարգը, ինչպես նաև նպաստել տնտեսության արդիականացմանը և խթանել աշխատանքի արտադրողականության աճը:
Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ կառավարության պարտքը կազմում է 13 մլրդ 661 մլն դոլար։ ՀՆԱ–ի նկատմամբ պարտքը 2024 թվականին կազմել է 48%, իսկ 2025 թվականի արդյունքներով սպասվում է 50,7%։