https://arm.sputniknews.ru/20260318/afghanstann-u-pakistany-zhamanakavvorapes-dadarecnum-en--razmakan-gvortsvoghutjunnery-100010511.html
Աֆղանստանն ու Պակիստանը ժամանակավորապես դադարեցնում են ռազմական գործողությունները
Աֆղանստանն ու Պակիստանը ժամանակավորապես դադարեցնում են ռազմական գործողությունները
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Պակիստանը հարվածել էր Քաբուլի կենտրոնին, զոհվել էր 400 մարդ։ 18.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-18T20:31+0400
2026-03-18T20:31+0400
2026-03-18T20:35+0400
աֆղանստան
պակիստան
հիվանդանոց
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1b/99267146_0:175:3020:1874_1920x0_80_0_0_862bb22b398bac937849d0aea3e2d842.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Աֆղանստանը Կատարի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի խնդրանքով ժամանակավորապես դադարեցնում է Պակիստանի դեմ ռազմական գործողությունները: Այս մասին հայտարարել է երկրի կառավարությունը։Պակիստանը նույնպես հայտարարել է, որ Աֆղանստանի դեմ ռազմական գործողությունը 5 օրով դադարեցնում է Իդ ալ-Ֆիտր տոնի կապակցությամբ:Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պակիստանը հարվածել է Քաբուլի կենտրոնին, զոհվել է 400 մարդ: Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ հարվածը հասցվել է բուժհաստատությանը, որտեղ ավելի քան երեք հազար բուժառու է եղել: Պաշտոնական Իսլամաբադն ի պատասխան հայտարարել է, որ հարվածներն ուղղված են եղել ռազմական օբյեկտներին:Նշենք, որ ի պատասխան աֆղանական տարածքում Պակիստանի ռազմաօդային ուժերի ռմբակոծության՝ փետրվարի 26-ին Աֆղանստանը ռազմական գործողություն սկսեց պակիստանցի զինվորականների դեմ Դյուրանդի գծի ողջ երկայնքով, որը Քաբուլի կողմից չճանաչված սահման է երկու պետությունների միջև: Պակիստանն իր հերթին հայտարարեց, որ նույնպես կրակ է բացել, իսկ ավելի ուշ հայտարարեց Աֆղանստանի հետ «բաց պատերազմի» մասին:
աֆղանստան
պակիստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1b/99267146_145:0:2876:2048_1920x0_80_0_0_200dcb056ffa24a7bef6e6806d53f372.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աֆղանստան, պակիստան, հիվանդանոց, զոհ
աֆղանստան, պակիստան, հիվանդանոց, զոհ
Աֆղանստանն ու Պակիստանը ժամանակավորապես դադարեցնում են ռազմական գործողությունները
20:31 18.03.2026 (Թարմացված է: 20:35 18.03.2026) Ավելի վաղ Պակիստանը հարվածել էր Քաբուլի կենտրոնին, զոհվել էր 400 մարդ։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Աֆղանստանը Կատարի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի խնդրանքով ժամանակավորապես դադարեցնում է Պակիստանի դեմ
ռազմական գործողությունները: Այս մասին հայտարարել է երկրի կառավարությունը։
Պակիստանը նույնպես հայտարարել է, որ Աֆղանստանի դեմ ռազմական գործողությունը 5 օրով դադարեցնում է Իդ ալ-Ֆիտր տոնի կապակցությամբ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պակիստանը հարվածել է Քաբուլի կենտրոնին, զոհվել է 400 մարդ: Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ հարվածը հասցվել է բուժհաստատությանը, որտեղ ավելի քան երեք հազար բուժառու է եղել: Պաշտոնական Իսլամաբադն ի պատասխան հայտարարել է, որ հարվածներն ուղղված են եղել ռազմական օբյեկտներին:
Նշենք, որ ի պատասխան աֆղանական տարածքում Պակիստանի ռազմաօդային ուժերի ռմբակոծության՝ փետրվարի 26-ին Աֆղանստանը ռազմական գործողություն սկսեց պակիստանցի զինվորականների դեմ Դյուրանդի գծի ողջ երկայնքով, որը Քաբուլի կողմից չճանաչված սահման է երկու պետությունների միջև: Պակիստանն իր հերթին հայտարարեց, որ նույնպես կրակ է բացել, իսկ ավելի ուշ հայտարարեց Աֆղանստանի հետ «բաց պատերազմի» մասին: