00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սա նկարչություն չէ, այլ մանրանկարչություն. Օսկանյանը` ԲՀԿ–ին ԱԺ–ց դուրս թողնելու մասին

© Photo : Social media of Vartan OskanianՎարդան Օսկանյանը
Վարդան Օսկանյանը - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2026
Վարդան Օսկանյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ըստ նախկին նախարարի` ամենայն հավանականությամբ գործող իշխանությունը տեսել է, որ ԲՀԿ–ի անցնելու պարագայում չեն ունենա նույնիսկ 3/5-ը` միանձնյա նշանակումներ անելու համար, հրամայել են ճնշել ու թիվը փոխել։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մանդատ չի տվել սահմանադրական փոփոխությունների համար։ Դա վկայում է, որ չնայած ընտրություններից հետո տեղի ունեցած զանգվածային խախտումներին` ՔՊ–ին այդպես էլ չհաջողվեց ստանալ անհրաժեշտ 50% և ավելի ձայները։ Այս մասին իր սոցցանցում հրապարակված տեսանյութում ասել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
Նշենք, որ դեռևս մարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրատեսական է համարում 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում սահմանադրական մեծամասնություն ստանալը։ Ընդ որում, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն արդեն հունիսի 8-ին, գնահատելով ընտրությունների նախնական արդյունքները, հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա ձևավորում է կառավարություն և ընտրում վարչապետ: Սակայն այն չի ապահովում պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ի աջակցությունը, հետևաբար չունի Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնություն։ Բացակայում է 6 ձայն:
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի կարողացել 50%+-ը հաղթահարել, ԱԺ–ում չի ունենալու մանդատների 3/5-րդը, հետևաբար չունի սահմանադրական մեծամասնություն։ Պետք է հիմա հասկանալ` «Բարգավաճ Հայաստանի» հետ ինչ կանեն, այստեղ իսկապես խախտում կա, ու անողը պետք է պատժվի։ Սա քվեարկության արդյունքների վրա ուղիղ ազդեցություն է, քանի որ բոլորս էլ ԿԸՀ–ում ամփոփումից հետո տեսել ենք 4%–ը, իսկ հետո դարձավ 3.96%, որպեսզի չանցնի ուժը։ Սա ոչ թե նկարչություն է, այլ մանրանկարչություն։ Լուրջ հիմք ունեմ կարծելու, որ սա պատահականություն չէ»,– նշեց Օսկանյանը։
Նա ընդգծեց, որ ամենայն հավանականությամբ գործող իշխանությունը տեսել է, որ ԲՀԿ–ի անցնելու պարագայում չեն ունենա նույնիսկ 3/5-ը` միանձնյա նշանակումներ անելու համար, հրամայել են ճնշել ու թիվը փոխել։
Օսկանյանն այս ընտրությունները և դրանց արդյունքները շատ կասկածելի անվանեց։
Ըստ քաղաքական գործչի` իշխանության` մեծամասնություն չունենալու հանգամանքը լեգիտիմության լուրջ հարց է առաջացնում։ Այնուամենայնիվ, ըստ Օսկանյանի, ՔՊ–ն չի կարող Սահմանադրությանը ձեռք տալ, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ որևէ ոտնձգություն անել և ՀՀ սուվերեն տարածքից նույնիսկ 1 սմ հող տալ Ադրբեջանին։
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Լրահոս
0