https://arm.sputniknews.ru/20260609/kvobakhidzen-erevani-het-haraberutjunnern-anvanel-e-annakhadep-103302887.html
Կոբախիձեն Երևանի հետ հարաբերություններն անվանել է աննախադեպ
Կոբախիձեն Երևանի հետ հարաբերություններն անվանել է աննախադեպ
Sputnik Արմենիա
Ճեպազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետին խնդրել են մեկնաբանել ԵԱՀԿ դիտորդների կողմից խորհրդարանական ընտրությունների քննադատական գնահատականները, ինչպես նաև... 09.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-09T18:47+0400
2026-06-09T18:47+0400
2026-06-09T18:47+0400
իրակլի կոբախիձե
վրաստանի հանրապետություն
հայաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99462056_0:113:1500:957_1920x0_80_0_0_a06ffa8572d8ab515e53b77886e588da.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է մեկնաբանել միջազգային դիտորդների գնահատականները Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ՝ հայտարարելով, որ դա դիտորդական առաքելությունների և այն երկրի գործն է, որտեղ անցկացվում են ընտրությունները։Ճեպազրույցում Կոբախիձեին խնդրել են մեկնաբանել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների քննադատական գնահատականները, ինչպես նաև եվրոպացի քաղաքական գործիչների արձագանքի բացակայությունն այդ դիտողություններին։ Միաժամանակ լրագրողները հիշեցրել են Վրաստանի ընտրությունների վերաբերյալ Եվրամիության դիրքորոշումը։Ի պատասխան՝ Վրաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մտադիր չէ միջամտել այդ հարցին։Միևնույն ժամանակ, վարչապետը բարձր է գնահատել հայ-վրացական հարաբերությունների ներկա վիճակը՝ նշելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնահատուկ դերը դրանց զարգացման գործում։Կոբախիձեի խոսքով՝ Փաշինյանի պաշտոնավարման տարիներին երկու երկրների միջև հարաբերությունները հասել են աննախադեպ բարձր մակարդակի։Վրաստանի կառավարության ղեկավարը նաև հայտնել է, որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո հեռախոսով կապ է հաստատել Փաշինյանի հետ, շնորհավորել նրան հաղթանակի կապակցությամբ և Թբիլիսիի ու Երևանի միջև համագործակցության հետագա հույս է հայտնել։Ավելի վաղ Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յանեզ Լենարչիչը Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ դիտորդները բազմաթիվ հաղորդումներ են ստացել պետական ծառայողներին իշխող կուսակցության միջոցառումներին մասնակցելը խրախուսելու վերաբերյալ։ Բացի այդ, տեղեկություններ են ստացվել Հայաստանի մի շարք շրջաններում ենթադրյալ ճնշումների պատճառով ընդդիմության հանրահավաքներին քաղաքացիների մասնակցությունից հրաժարվելու դեպքերի մասին։Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99462056_75:0:1408:1000_1920x0_80_0_0_1ce71bcb2d635820f61f5f17e1398756.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրակլի կոբախիձե, վրաստանի հանրապետություն, հայաստան, նիկոլ փաշինյան
իրակլի կոբախիձե, վրաստանի հանրապետություն, հայաստան, նիկոլ փաշինյան
Կոբախիձեն Երևանի հետ հարաբերություններն անվանել է աննախադեպ
Ճեպազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետին խնդրել են մեկնաբանել ԵԱՀԿ դիտորդների կողմից խորհրդարանական ընտրությունների քննադատական գնահատականները, ինչպես նաև եվրոպացի քաղաքական գործիչների արձագանքի բացակայությունն այդ դիտողություններին։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է մեկնաբանել միջազգային դիտորդների գնահատականները Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ՝ հայտարարելով, որ դա դիտորդական առաքելությունների և այն երկրի գործն է, որտեղ անցկացվում են ընտրությունները։
Ճեպազրույցում Կոբախիձեին խնդրել են մեկնաբանել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների քննադատական գնահատականները, ինչպես նաև եվրոպացի քաղաքական գործիչների արձագանքի բացակայությունն այդ դիտողություններին։ Միաժամանակ լրագրողները հիշեցրել են Վրաստանի ընտրությունների վերաբերյալ Եվրամիության դիրքորոշումը։
Ի պատասխան՝ Վրաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մտադիր չէ միջամտել այդ հարցին։
«Չեմ ուզում խորանալ այդ հարցերի մեջ։ Ընտրությունների գնահատումը դիտորդական առաքելությունների դերն է։ Դա նրանց և այն երկրի գործն է, որտեղ անցկացվում են ընտրությունները։ Ես պատրաստ չեմ որևէ գնահատական տալ։ Եվ հիմա ես խոսում եմ ոչ միայն Հայաստանի մասին։ Դուք գիտեք, որ եվրոպական բյուրոկրատիայի համար երկակի ստանդարտները սովորական երևույթ են»,- հայտարարել է Կոբախիձեն։
Միևնույն ժամանակ, վարչապետը բարձր է գնահատել հայ-վրացական հարաբերությունների ներկա վիճակը՝ նշելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնահատուկ դերը դրանց զարգացման գործում։
Կոբախիձեի խոսքով՝ Փաշինյանի պաշտոնավարման տարիներին երկու երկրների միջև հարաբերությունները հասել են աննախադեպ բարձր մակարդակի։
«Ես շատ ուրախ եմ, որ այդ հարաբերությունները շարունակելու են զարգանալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական դերը վրաց-հայկական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է, և ես շնորհակալ եմ նրան դրա համար»,-ասել է նա։
Վրաստանի կառավարության ղեկավարը նաև հայտնել է, որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո հեռախոսով կապ է հաստատել Փաշինյանի հետ, շնորհավորել նրան հաղթանակի կապակցությամբ և Թբիլիսիի ու Երևանի միջև համագործակցության հետագա հույս է հայտնել։
Ավելի վաղ Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յանեզ Լենարչիչը Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ դիտորդները բազմաթիվ հաղորդումներ են ստացել պետական ծառայողներին իշխող կուսակցության միջոցառումներին մասնակցելը խրախուսելու վերաբերյալ։ Բացի այդ, տեղեկություններ են ստացվել Հայաստանի մի շարք շրջաններում ենթադրյալ ճնշումների պատճառով ընդդիմության հանրահավաքներին քաղաքացիների մասնակցությունից հրաժարվելու դեպքերի մասին։
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։