https://arm.sputniknews.ru/20260609/inchu-en-pregvomeshi-cucapeghkic-heracrel-khachy-erevani-qaghaqapetarani-parzabanumy-103302494.html
Ինչո՞ւ են պահանջում «Պռեգոմեշի» ցուցափեղկից հեռացնել խաչը. պարզաբանում
Ինչո՞ւ են պահանջում «Պռեգոմեշի» ցուցափեղկից հեռացնել խաչը. պարզաբանում
Sputnik Արմենիա
Գովազդի վարչության պետի խոսքով` պետք էր համապատասխան ընթացակարգով դիմել և ստանալ թույլտվություն, ինչը տնտեսվարողը նախկինում արել է։ 09.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-09T18:13+0400
2026-06-09T18:13+0400
2026-06-09T18:14+0400
սիրուշո
բրենդ
գովազդ
գովազդային վահանակ
երևանի քաղաքապետարան
պռեգոմեշ
ապօրինի
https://cdn.am.sputniknews.ru/img/1044/68/10446852_0:0:1600:901_1920x0_80_0_0_3029216488450f415ea457c5b38d777c.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Երևանի Աբովյան փողոցում գտնվող «Պռեգոմեշ» խանութի ցուցափեղկում տեղադրվել է ինքնակամ գովազդ, որը ենթակա է ապամոնտաժման։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի Գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը։Ավելի վաղ «Պռեգոմեշի» հիմնադիրը` երգչուհի Սիրուշոն, հայտնել էր, որ իրենց հրահանգել են մինչև հունիսի 11–ը Երևանի Աբովյան փողոցի խանութի ցուցափեղկից հանել «Էջմիածին» անունով խաչը։ «Ինստագրամի» «սթորի» բաժնում նա զրույց էր հրապարակել, որի ընթացքում աշխատակիցը տեղեկացնում էր քաղաքապետարանի պահանջի մասին։Սիրուշոն և «Պռեգոմեշ» զարդերը հայտնվել են «Vogue»-ումԱռաքելյանի խոսքով` Երևանում արտաքին գովազդ տեղադրելու չափորոշիչները հստակ են և գոյություն ունի գովազդի տեղադրման թույլտվության ընթացակարգ։Նրա խոսքով` ապամոնտաժման է ենթակա ոչ միայն խաչը, այլև խաչի հարակից հատվածում առկա ձևավորումը, ինչպես նաև ներքևում գրված «Պռեգոմեշը»։Առաքելյանը նշեց, որ անհրաժեշտ է ապամոնտաժել ցուցափեղկում ինքնակամ տեղադրված գովազդը, չափորոշիչներին համապատասխան նոր էսքիզ, ուրվանկար ներկայացնել, ստանալ արտաքին գովազդի տեղադրման թույլտվություն, որից հետո միայն տեղադրել արտաքին գովազդ։Սիրուշոյի «ՊռեԳոմեշ» երգը հեռուստասերիալի սաունդթրեք է դարձել (տեսանյութ)Ըստ Առաքելյանի` ցուցափեղկում մի քանի լուծումով հնարավոր է արտաքին գովազդ տեղադրել։Առաքելյանն ընդգծեց, որ ներկայացված ընթացակարգին տնտեսվարողն առնվազն ծանոթ է, որովհետև նախկինում դիմել և ստացել է արտաքին գովազդի թույլտվություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1044/68/10446852_0:0:1600:1201_1920x0_80_0_0_da821b8cff6bde40e67f632f89ae92db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրուշո, բրենդ, գովազդ, գովազդային վահանակ, երևանի քաղաքապետարան, պռեգոմեշ, ապօրինի
սիրուշո, բրենդ, գովազդ, գովազդային վահանակ, երևանի քաղաքապետարան, պռեգոմեշ, ապօրինի
Ինչո՞ւ են պահանջում «Պռեգոմեշի» ցուցափեղկից հեռացնել խաչը. պարզաբանում
18:13 09.06.2026 (Թարմացված է: 18:14 09.06.2026) Գովազդի վարչության պետի խոսքով` պետք էր համապատասխան ընթացակարգով դիմել և ստանալ թույլտվություն, ինչը տնտեսվարողը նախկինում արել է։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Երևանի Աբովյան փողոցում գտնվող «Պռեգոմեշ» խանութի ցուցափեղկում տեղադրվել է ինքնակամ գովազդ, որը ենթակա է ապամոնտաժման։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի Գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը։
Ավելի վաղ «Պռեգոմեշի» հիմնադիրը` երգչուհի Սիրուշոն, հայտնել էր, որ իրենց հրահանգել են մինչև հունիսի 11–ը Երևանի Աբովյան փողոցի խանութի ցուցափեղկից հանել «Էջմիածին» անունով խաչը։ «Ինստագրամի» «սթորի» բաժնում նա զրույց էր հրապարակել, որի ընթացքում աշխատակիցը տեղեկացնում էր քաղաքապետարանի պահանջի մասին։
Առաքելյանի խոսքով` Երևանում արտաքին գովազդ տեղադրելու չափորոշիչները հստակ են և գոյություն ունի գովազդի տեղադրման թույլտվության ընթացակարգ։
«Այս տնտեսվարողն իր խանութի ճակատային հատվածում ունի «Պռեգոմեշ» հայերեն և անգլերեն գրվածքով գովազդի տեղադրման թույլտվություն, իսկ ցուցափեղկում որևէ արտաքին գովազդի տեղադրման դիմում չենք ստացել, հետևաբար նման թույլտվություն տնտեսվարողը չունի։ Տնտեսվարողը տեղադրել է ինքնակամ արտաքին գովազդ։ Վարչական շրջանի համապատասխան բաժնի աշխատակիցների կողմից տնտեսվարողին տեղեկացվել է խնդրի մասին։ Ինքնակամ տեղադրված գովազդը ապամոնտաժելու համար տրվել է ժամանակ»,– ասաց Առաքելյանը։
Նրա խոսքով` ապամոնտաժման է ենթակա ոչ միայն խաչը, այլև խաչի հարակից հատվածում առկա ձևավորումը, ինչպես նաև ներքևում գրված «Պռեգոմեշը»։
Առաքելյանը նշեց, որ անհրաժեշտ է ապամոնտաժել ցուցափեղկում ինքնակամ տեղադրված գովազդը, չափորոշիչներին համապատասխան նոր էսքիզ, ուրվանկար ներկայացնել, ստանալ արտաքին գովազդի տեղադրման թույլտվություն, որից հետո միայն տեղադրել արտաքին գովազդ։
Ըստ Առաքելյանի` ցուցափեղկում մի քանի լուծումով հնարավոր է արտաքին գովազդ տեղադրել։
«Կարող են ներսի կողմից լուսային տուփ կախել, որը չպետք է գերազանցի ցուցափեղկի 70 %–ը, փեղկի յուրաքանչյուր կողմից առնվազն 30 սմ հեռավորություն պետք է լինի, կարող են ծավալային տառերով առանձին լուծումով էլի արտաքին գովազդի ուրվանկարներ ներկայացնել և այլն»,–ասաց նա։
Առաքելյանն ընդգծեց, որ ներկայացված ընթացակարգին տնտեսվարողն առնվազն ծանոթ է, որովհետև նախկինում դիմել և ստացել է արտաքին գովազդի թույլտվություն։