ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Սիրուշոյի «ՊռեԳոմեշ» երգը հեռուստասերիալի սաունդթրեք է դարձել, տեղեկանում ենք Սիրուշոյի Facebook-ի պաշտոնական էջից։
«Սիրուշոյի «ՊռեԳոմեշ» երգը հնչել է բազմակի մրցանակակիր «Ռեյ Դոնովան» հեռուստասերիալում, որպես սաունդթրեք», – գրված է երգչուհու էջում:
Գլխավոր դերերում՝ աշխարհահռչակ դերասաններ Ջոն Վոյթը («Առաքելությունն անհնարին է»), Պաուլա Մալքոմսոնը («Քաղցած Խաղեր»), Քեյթի Հոլմսը և Սառա Շահին: Վերջինս խաղում է հայ երգչուհի Հասմիկի դերը, ով պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման համար։