https://arm.sputniknews.ru/20260609/hajastanum-ynddimutjan-dzajneri-arnvazn-20y-gvoghacel-en-petdumaji-patgamavvor-103284476.html
Հայաստանում ընդդիմության ձայների առնվազն 20%–ը «գողացել են». Պետդումայի պատգամավոր
Հայաստանում ընդդիմության ձայների առնվազն 20%–ը «գողացել են». Պետդումայի պատգամավոր
Sputnik Արմենիա
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ 09.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-09T13:04+0400
2026-06-09T13:04+0400
2026-06-09T13:04+0400
պետդումա
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
քվեարկություն
ընտրախախտում
https://cdn.am.sputniknews.ru/img/687/00/6870069_0:0:1280:720_1920x0_80_0_0_8e8be42b0d283c70ae9ab3ff8e117b7e.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հայաստանյան ընտրություններում ընտրակեղծիքների արդյունքում ընդդիմադիր կուսակցությունները կորցրել են ձայների առնվազն 20%-ը։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։Տեղի դիտորդներն ու ընդդիմությունը հայտնել են քվեարկության ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին: Այսպես, օրինակ, նկատվել է ընտրական «կարուսելի» կազմակերպում, քվեաթերթիկների դուրսբերում, բաց քվեարկություն և զինվորականների կողմից խմբային քվեարկություն: Ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալություններով՝ թե՛ քարոզարշավի ընթացքում, թե՛ լռության օրը, թե՛ բուն քվեարկության օրը։Նրա խոսքով՝ ընտրատեղամասերում քվեարկության ավարտից հետո նրանց մոտ են բերել զինվորականների և ուսանողների, որոնց ստիպել են մասնակցել ընտրություններին։Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/687/00/6870069_164:0:1124:720_1920x0_80_0_0_4dd4b889bc77f51cad0f1719beb5628a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պետդումա, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, քվեարկություն, ընտրախախտում
պետդումա, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, քվեարկություն, ընտրախախտում
Հայաստանում ընդդիմության ձայների առնվազն 20%–ը «գողացել են». Պետդումայի պատգամավոր
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հայաստանյան ընտրություններում ընտրակեղծիքների արդյունքում ընդդիմադիր կուսակցությունները կորցրել են ձայների առնվազն 20%-ը։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։
Տեղի դիտորդներն ու ընդդիմությունը հայտնել են քվեարկության ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին: Այսպես, օրինակ, նկատվել է ընտրական «կարուսելի» կազմակերպում, քվեաթերթիկների դուրսբերում, բաց քվեարկություն և զինվորականների կողմից խմբային քվեարկություն: Ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալություններով՝ թե՛ քարոզարշավի ընթացքում, թե՛ լռության օրը, թե՛ բուն քվեարկության օրը։
«Ամեն ինչ արվում էր, որպեսզի այդ կուսակցությունների օգտին քվեարկած մարդկանց քվեաթերթիկները ոչնչացվեն կամ վնասվեն... Ընդդիմության ձայների առնվազն 20%-ը գողացվել է», – ասել է նա:
Նրա խոսքով՝ ընտրատեղամասերում քվեարկության ավարտից հետո նրանց մոտ են բերել զինվորականների և ուսանողների, որոնց ստիպել են մասնակցել ընտրություններին։
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։