00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

«Անհաջող սադրանք». ՄԱԿ–ում ՌԴ ​​ներկայացուցիչը` Պուտինին ուղղված Զելենսկու նամակի մասին

© POOL / Անցնել մեդիապահոցՎասիլի Նեբենզյա
Վասիլի Նեբենզյա - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2026
Բաժանորդագրվել
Երկխոսության կոչի քողի տակ Զելենսկին պարզապես կրկնում է հին սպառնալիքներն ու քարոզչական կլիշեները, հայտարարել է Նեբենզյան։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Վլադիմիր Զելենսկու նամակը բոլորովին էլ խաղաղ նախաձեռնություն չէ, այլ անհաջող սադրանք։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Չենք կարող չմեկնաբանել Ռուսաստանի նախագահ Պուտինին ուղղված Զելենսկու այսպես կոչված բաց նամակը, որը բոլորովին էլ խաղաղ նախաձեռնություն չէ, այլ անհաջող սադրանք է, որը կոչված է քողարկելու հակամարտության կարգավորման ուղիների որոնմանն ուղղված ցանկացած բանակցություն ձախողելու Կիևի հուսահատ փորձերը», – ասել է Նեբենզյան։
Նրա խոսքով՝ երկխոսության կոչի քողի տակ և հույս ունենալով հասնել իրեն անհրաժեշտ մեդիաարդյունքի, Զելենսկին պարզապես կրկնում է հին սպառնալիքներն ու քարոզչական պիտակները։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձ էր հրապարակել՝ առաջարկելով ուղիղ բանակցություններ անցկացնել հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ:
Ուկրաինայի առաջնորդը նաև հանդես էր եկել «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով գերիների փոխանակմանը, բանակցությունների ընթացքում ժամանակավոր հրադադարի հաստատմանը և միջազգային գործընկերների մասնակցությամբ անվտանգության երկարաժամկետ երաշխիքների քննարկմանը:
Պուտինին Զելենսկու նամակի մասին կզեկուցեն բանակցություններից հետո. Պեսկով
Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել Ուկրաինայի լեգիտիմ ներկայացուցիչների հետ Կիևի կողմից համապատասխան ցանկության առկայության դեպքում։
Լրահոս
0