https://arm.sputniknews.ru/20260608/qveneri-hashvarki-kargy-anhimn-bardacvats-er-rd-kyh-nerkajacucichy-hh-azh-yntrutjan-masin-103248599.html
Քվեների հաշվարկի կարգը անհիմն բարդացված էր. ՌԴ ԿԸՀ ներկայացուցիչը` ՀՀ ԱԺ ընտրության մասին
Քվեների հաշվարկի կարգը անհիմն բարդացված էր. ՌԴ ԿԸՀ ներկայացուցիչը` ՀՀ ԱԺ ընտրության մասին
Sputnik Արմենիա
Դիտորդների հատուկ ուշադրությանն էր արժանացել նաև զինվորականների մեծ խմբերի կողմից քվեարկության կազմակերպումը ընտրատեղամասերում։ 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T14:02+0400
2026-06-08T14:02+0400
2026-06-08T14:22+0400
տեսանյութեր
տեսանյութ
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
դիտորդ
դիտորդական առաքելություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103243366_0:0:1920:1080_1920x0_80_0_0_50606f84a2df3f12fcf5cff0e9a16955.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Մարկինան նշել է ՀՀ–ում տեղամասային ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչների կողմից ձայների հաշվարկի ժամանակ առաջացած որոշակի դժվարություններ։ Այս մասին նա հայտարարել է հունիսի 7-ի ընտրությունների դիտարկման արդյունքներով Երևանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։Մարկինան ձայների հաշվարկի ընթացակարգը Հայաստանում համարում է բավականին բարդ և անհիմն բարդացված։Նրա խոսքով՝ դիտորդների հատուկ ուշադրությանն է արժանացել նաև զինվորականների մեծ խմբերի կողմից քվեարկության կազմակերպումը ընտրատեղամասերում։Ռուսաստանի ԿԸՀ ներկայացուցիչը կարծում է, որ բավականին դժվար է որևէ կերպ վերահսկել այդ գործընթացը։ Այնուամենայնիվ, դա խիստ զգայուն հարց է, որը կարող է կասկածներ առաջացնել տվյալ կատեգորիայի ընտրողների քվեարկության ընթացակարգերի պահպանման վերաբերյալ։ՔՊ–ի դեմ բողոքները մնացել են անպատասխան․ ԱՊՀ դիտորդՆա առանձնացրել է քվեարկելու հնարավորության բացակայությունն այն քաղաքացիների համար, որոնք առողջական կամ ֆիզիկական վիճակի պատճառով չեն կարող անձամբ ներկայանալ ընտրատեղամասեր։Դիտորդները հաղորդել են նաև Արմավիրի մարզում՝ թիվ16/25 ընտրատեղամասում գրանցված միջադեպի մասին։Մարկինայի խոսքով` այն բանից հետո, երբ դիտորդական խմբի ներկայացուցիչները տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքում թերություններ են հայտնաբերել և համապատասխան արձանագրություն կազմել, նրանց են մոտեցել անհայտ անձինք՝ առանց անձը հաստատող բեյջերի և պահանջել ոչնչացնել փաստաթուղթը։Իրավիճակը հնարավոր է եղել կարգավորվել, նրանք լքել են Արմավիրի մարզը և շարունակել իրենց աշխատանքը Երևանում։Միևնույն ժամանակ ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչ, ՌԴ Պետդումայի ԱՊՀ և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Արտյոմ Տուրովը կարծում է, որ ՀՀ խորհրդարանական ընտրությունների նախօրեին «լռության օրվա» ընթացքում իրականացրած ձերբակալությունների ու կալանավորումների մասին բազմաթիվ հաղորդագրությունները որոշակի հարցեր են առաջացնում։Տուրովի խոսքով՝ կուսակցությունների և դաշինքների դիտորդները բազմաթիվ հաղորդագրություններ են ստացել քրեական գործերի և ձերբակալությունների մասին, որոնք կուսակցություններն ու դաշինքները քաղաքական և վարչական ճնշում են համարում։«Իրադարձություններ են տեղի ունեցել նաև շաբաթ՝ «լռության օրը»։ Սա որոշակի հարցեր է ծնում», – նշել է դիտորդը։Տուրովը նշեր է, որ իրենք ընտրությունների օրն այցելել են 14 ընտրատեղամաս, շատ քաղաքացիներից հարցեր են ստացվել` կապված ընտրացուցակների հետ։ Նրանք, մասնավորապես, նշել են, որ իրենց հասցեներում գրանցված են անծանոթ անձինք, որոնց մասին նրանք տեղյակ չեն եղել։ Սա արտացոլվել է ընտրատեղամասերի արձանագրություններում։Հիշեցնենք` Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է 2005 տեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103243366_240:0:1680:1080_1920x0_80_0_0_0ae509b64eba8763a7bca4e438bbccdc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, видео, դիտորդ, դիտորդական առաքելություն
տեսանյութեր, տեսանյութ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, видео, դիտորդ, դիտորդական առաքելություն
Քվեների հաշվարկի կարգը անհիմն բարդացված էր. ՌԴ ԿԸՀ ներկայացուցիչը` ՀՀ ԱԺ ընտրության մասին
14:02 08.06.2026 (Թարմացված է: 14:22 08.06.2026) Դիտորդների հատուկ ուշադրությանն էր արժանացել նաև զինվորականների մեծ խմբերի կողմից քվեարկության կազմակերպումը ընտրատեղամասերում։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Մարկինան նշել է ՀՀ–ում տեղամասային ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչների կողմից ձայների հաշվարկի ժամանակ առաջացած որոշակի դժվարություններ։ Այս մասին նա հայտարարել է հունիսի 7-ի ընտրությունների դիտարկման արդյունքներով Երևանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Մարկինան ձայների հաշվարկի ընթացակարգը Հայաստանում համարում է բավականին բարդ և անհիմն բարդացված։
«Սա ԿԸՀ անդամների համար հսկայական ծանրաբեռնվածություն է։ Չնայած նրան, որ բավարար նախապատրաստական աշխատանքներ էին տարվել, մեթոդաբանական առաջարկություններ են եղել, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները շփոթվում էին ձայների հաշվարկի և արձանագրությունների կազմման ժամանակ։ Այդ ընթացակարգը բավարար չափով մշակված չէր», – ասել է Մարկինան։
Նրա խոսքով՝ դիտորդների հատուկ ուշադրությանն է արժանացել նաև զինվորականների մեծ խմբերի կողմից քվեարկության կազմակերպումը ընտրատեղամասերում։
Ռուսաստանի ԿԸՀ ներկայացուցիչը կարծում է, որ բավականին դժվար է որևէ կերպ վերահսկել այդ գործընթացը։ Այնուամենայնիվ, դա խիստ զգայուն հարց է, որը կարող է կասկածներ առաջացնել տվյալ կատեգորիայի ընտրողների քվեարկության ընթացակարգերի պահպանման վերաբերյալ։
Նա առանձնացրել է քվեարկելու հնարավորության բացակայությունն այն քաղաքացիների համար, որոնք առողջական կամ ֆիզիկական վիճակի պատճառով չեն կարող անձամբ ներկայանալ ընտրատեղամասեր։
Դիտորդները հաղորդել են նաև Արմավիրի մարզում՝ թիվ16/25 ընտրատեղամասում գրանցված միջադեպի մասին։
Մարկինայի խոսքով` այն բանից հետո, երբ դիտորդական խմբի ներկայացուցիչները տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքում թերություններ են հայտնաբերել և համապատասխան արձանագրություն կազմել, նրանց են մոտեցել անհայտ անձինք՝ առանց անձը հաստատող բեյջերի և պահանջել ոչնչացնել փաստաթուղթը։
«Տեղամասում հասարակական կարգն ապահովող մարմինները, ըստ էության, ոչինչ չէին ձեռնարկում», – նշել է Մարկինան։
Իրավիճակը հնարավոր է եղել կարգավորվել, նրանք լքել են Արմավիրի մարզը և շարունակել իրենց աշխատանքը Երևանում։
Միևնույն ժամանակ ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչ, ՌԴ Պետդումայի ԱՊՀ և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Արտյոմ Տուրովը կարծում է, որ ՀՀ խորհրդարանական ընտրությունների նախօրեին «լռության օրվա» ընթացքում իրականացրած ձերբակալությունների ու կալանավորումների մասին բազմաթիվ հաղորդագրությունները որոշակի հարցեր են առաջացնում։
Տուրովի խոսքով՝ կուսակցությունների և դաշինքների դիտորդները բազմաթիվ հաղորդագրություններ են ստացել քրեական գործերի և ձերբակալությունների մասին, որոնք կուսակցություններն ու դաշինքները քաղաքական և վարչական ճնշում են համարում։
«Իրադարձություններ են տեղի ունեցել նաև շաբաթ՝ «լռության օրը»։ Սա որոշակի հարցեր է ծնում», – նշել է դիտորդը։
Տուրովը նշեր է, որ իրենք ընտրությունների օրն այցելել են 14 ընտրատեղամաս, շատ քաղաքացիներից հարցեր են ստացվել` կապված ընտրացուցակների հետ։ Նրանք, մասնավորապես, նշել են, որ իրենց հասցեներում գրանցված են անծանոթ անձինք, որոնց մասին նրանք տեղյակ չեն եղել։ Սա արտացոլվել է ընտրատեղամասերի արձանագրություններում։
Հիշեցնենք`
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն
ամփոփել է 2005 տեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։