https://arm.sputniknews.ru/20260608/qvearkelu-hamar-rdic-zhamanats-hvovhannes-sahakjani-nkatmamb-bacakajelu-argelq-e-kirarvel-103268531.html
Քվեարկելու համար ՌԴ–ից ժամանած Հովհաննես Սահակյանի նկատմամբ բացակայելու արգելք է կիրառվել
Քվեարկելու համար ՌԴ–ից ժամանած Հովհաննես Սահակյանի նկատմամբ բացակայելու արգելք է կիրառվել
Sputnik Արմենիա
Հովհաննես Սահակյանին ձերբակալել էին «Զվարթնոց» օդանավակայում, երբ նա արդեն ցանկանում էր վերադառնալ ՌԴ։ 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T18:45+0400
2026-06-08T18:45+0400
2026-06-08T18:59+0400
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
«զվարթնոց» օդանավակայան
քվեարկություն
ռուսաստան
ձերբակալություն
արգելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/16/73709036_0:0:1920:1080_1920x0_80_0_0_07c7873a78e07d97f87eca45bfddcead.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Ռուսաստանից Հայաստան ժամանած Հովհաննես Սահակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին քննչական կոմիտեից։Ավելի վաղ նա «Զվարթնոց» օդանավակայանում հարցազրույց էր տվել և ասել, որ եկել է քվեարկելու և շուտ մեկնելու է. «Էրեխեքի հետ ենք եկել, կարող ա իրավիճակը խառնվի, չմնանք բարդություններին»։ Նրա մասնակցությամբ տեսանյութը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում, իսկ տղամարդը ձերբակալվել էր հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում, երբ փորձում էր ՌԴ վերադառնալ։ Ըստ ՔԿ–ի` Հ.Ս.–ն, տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին, չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։Հավելենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այսօր առավոտյան այցելել էին ձերբակալված Հովհաննես Սահակյանին, առանձնազրույց ունեցել նրա հետ և քննարկել նրա բարձրացրած հարցերը։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/16/73709036_240:0:1680:1080_1920x0_80_0_0_f282aceb8178baf601af47c806fe9dc2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, «զվարթնոց» օդանավակայան, քվեարկություն, ռուսաստան, ձերբակալություն, արգելք
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, «զվարթնոց» օդանավակայան, քվեարկություն, ռուսաստան, ձերբակալություն, արգելք
Քվեարկելու համար ՌԴ–ից ժամանած Հովհաննես Սահակյանի նկատմամբ բացակայելու արգելք է կիրառվել
18:45 08.06.2026 (Թարմացված է: 18:59 08.06.2026) Հովհաննես Սահակյանին ձերբակալել էին «Զվարթնոց» օդանավակայում, երբ նա արդեն ցանկանում էր վերադառնալ ՌԴ։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Ռուսաստանից Հայաստան ժամանած Հովհաննես Սահակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեցին քննչական կոմիտեից։
Ավելի վաղ նա «Զվարթնոց» օդանավակայանում հարցազրույց էր տվել և ասել, որ եկել է քվեարկելու և շուտ մեկնելու է. «Էրեխեքի հետ ենք եկել, կարող ա իրավիճակը խառնվի, չմնանք բարդություններին»։ Նրա մասնակցությամբ տեսանյութը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում, իսկ տղամարդը
ձերբակալվել էր հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում, երբ փորձում էր ՌԴ վերադառնալ։ Ըստ ՔԿ–ի` Հ.Ս.–ն, տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին, չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։
«Հանցագործության մասին չհայտնած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը»,– ասացին ՔԿ–ից։
Հավելենք, որ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այսօր առավոտյան այցելել էին ձերբակալված Հովհաննես Սահակյանին, առանձնազրույց ունեցել նրա հետ և քննարկել նրա բարձրացրած հարցերը։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։
Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։
Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը: