https://arm.sputniknews.ru/20260608/paraktich-hretvorabanutjun-tsragrajin-verlutsutjan-pvokharen-lenarchichy-qarvozarshavi-masin-103258614.html
Պառակտիչ հռետորաբանություն ծրագրային վերլուծության փոխարեն. Լենարչիչը` քարոզարշավի մասին
Պառակտիչ հռետորաբանություն ծրագրային վերլուծության փոխարեն. Լենարչիչը` քարոզարշավի մասին
Sputnik Արմենիա
Հանրային հեռարձակողը ցուցաբերել է ակնհայտ կողմնակալություն իշխող կուսակցության հանդեպ, իսկ մասնավոր ԶԼՄ-ներից շատերն էլ հակառակ միտումն են դրսևորել։ 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T16:45+0400
2026-06-08T16:45+0400
2026-06-08T17:18+0400
եահկ
քարոզարշավ
դիտորդական առաքելություն
հայաստան
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103254439_0:67:1280:787_1920x0_80_0_0_bd4cc3f5884c3b841083887e3f8ef0d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Իշխանության կողմից վարչական ռեսուրսների համակարգային չարաշահում տեղական մակարդակում չի արձանագրվել, սակայն դիտորդները ստացել են բազմաթիվ հաղորդումներ այն մասին, որ իշխող կուսակցության կողմից եղել են ճնշումներ, ինչպես նաև կիրառվել են խրախուսումներ ընտրողների, այդ թվում՝ հանրային ծառայողների նկատմամբ՝ քարոզչական միջոցառումներին մասնակցելու նպատակով։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչը։Նրա խոսքով՝ երկարաժամկետ 30 դիտորդները երկրի տարբեր հատվածներում մասնակցել են 120 քարոզչական միջոցառումների և դիտարկել ավանդական քարոզչության այլ ձևեր՝ արձանագրելով խիստ բևեռացված մթնոլորտ, առճակատումներ, որոնք ուղեկցվել են պառակտիչ և սադրիչ հռետորաբանությամբ։Նույնը նաև առցանց տիրույթում է եղել՝ թեկնածուների միջև անձնական հարձակումներ, արտաքին կապերի վերաբերյալ մեղադրանքներ և դավադրապաշտական տեսություններ։ Լենարչիչն ուշադրություն հրավիրեց նաև արհեստական բանականության միջոցով ստեղծված քարոզչական բովանդակության վրա, որի նպատակն է եղել մրցակիցներին վարկաբեկելը։Դիտորդներն անդրադարձան մաև մեդիամոնիտորինգի արդյունքներին։ Ըստ այդմ, լրատվամիջոցների մեծ մասով տարածվել են փոխադարձ մեղադրանքներ և քարոզարշավի պառակտիչ հռետորաբանությունը, փոխարենը մրցակիցների ծրագրային վերլուծությունը շատ սահմանափակ է եղել։ԲՀԿ–ի քանի՞ ձայն չի հաշվարկվել ըստ 4 ընտրատեղամասի. Տոնոյանը տվյալներ է ներկայացրել«Հանրային հեռարձակողն էլ ցուցաբերել է ակնհայտ կողմնակալություն իշխող կուսակցության հանդեպ»,- նշեց Լենարչիչը։Իսկ մասնավոր ԶԼՄ-ներ էլ դրսևորել են հակառակ միտումը՝ այսպիսով սահմանափակելով ընտրողների հնարավորությունը` ստանալու անաչառ և վերլուծական տեղեկատվություն ընտրություններին մասնակցողների մասին։ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչը նաև նշեց, որ քարոզարշավի ամբողջ ընթացքում դիտորդներն արձանագրել են արտաքին ճնշում և արտաքին միջամտություն։ Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԲՀԿ-ն հաղթահարել է անցողիկ 4 տոկոսի շեմը։Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103254439_72:0:1209:853_1920x0_80_0_0_ae65f97fdf78e505f1a1530e1c454354.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եահկ, քարոզարշավ, դիտորդական առաքելություն, հայաստան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
եահկ, քարոզարշավ, դիտորդական առաքելություն, հայաստան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
Պառակտիչ հռետորաբանություն ծրագրային վերլուծության փոխարեն. Լենարչիչը` քարոզարշավի մասին
16:45 08.06.2026 (Թարմացված է: 17:18 08.06.2026) Հանրային հեռարձակողը ցուցաբերել է ակնհայտ կողմնակալություն իշխող կուսակցության հանդեպ, իսկ մասնավոր ԶԼՄ-ներից շատերն էլ հակառակ միտումն են դրսևորել։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Իշխանության կողմից վարչական ռեսուրսների համակարգային չարաշահում տեղական մակարդակում չի արձանագրվել, սակայն դիտորդները ստացել են բազմաթիվ հաղորդումներ այն մասին, որ իշխող կուսակցության կողմից եղել են ճնշումներ, ինչպես նաև կիրառվել են խրախուսումներ ընտրողների, այդ թվում՝ հանրային ծառայողների նկատմամբ՝ քարոզչական միջոցառումներին մասնակցելու նպատակով։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչը։
«Այս ամենը վերջերս ներդրված տնտեսական և սոցիալական միջոցառումների հետ միասին էլ ավելի շահեկան դիրքում է դրել իշխող կուսակցությանը։ Մեր երկարաժամկետ դիտորդները նաև Երևանից և մարզերի մեծ մասից ստացել են հաղորդումներ՝ ընդդիմության կողմնակիցների շրջանում վախի մթնոլորտի վերաբերյալ, մասնավորապես` ընդդիմադիր ակտիվիստների հետապնդումների, կալանավորումների, ահաբեկումների առնչությամբ։ Որոշ տարածքներում դա ազդել է ընտրողների պատրաստակամության վրա՝ մասնակցելու ընդդիմության կազմակերպած միջոցառումներին»,- նշեց Լենարչիչը։
Նրա խոսքով՝ երկարաժամկետ 30 դիտորդները երկրի տարբեր հատվածներում մասնակցել են 120 քարոզչական միջոցառումների և դիտարկել ավանդական քարոզչության այլ ձևեր՝ արձանագրելով խիստ բևեռացված մթնոլորտ, առճակատումներ, որոնք ուղեկցվել են պառակտիչ և սադրիչ հռետորաբանությամբ։
Նույնը նաև առցանց տիրույթում է եղել՝ թեկնածուների միջև անձնական հարձակումներ, արտաքին կապերի վերաբերյալ մեղադրանքներ և դավադրապաշտական տեսություններ։ Լենարչիչն ուշադրություն հրավիրեց նաև արհեստական բանականության միջոցով ստեղծված քարոզչական բովանդակության վրա, որի նպատակն է եղել մրցակիցներին վարկաբեկելը։
Դիտորդներն անդրադարձան մաև մեդիամոնիտորինգի արդյունքներին։ Ըստ այդմ, լրատվամիջոցների մեծ մասով տարածվել են փոխադարձ մեղադրանքներ և քարոզարշավի պառակտիչ հռետորաբանությունը, փոխարենը մրցակիցների ծրագրային վերլուծությունը շատ սահմանափակ է եղել։
«Հանրային հեռարձակողն էլ ցուցաբերել է ակնհայտ կողմնակալություն իշխող կուսակցության հանդեպ»,- նշեց Լենարչիչը։
Իսկ մասնավոր ԶԼՄ-ներ էլ դրսևորել են հակառակ միտումը՝ այսպիսով սահմանափակելով ընտրողների հնարավորությունը` ստանալու անաչառ և վերլուծական տեղեկատվություն ընտրություններին մասնակցողների մասին։
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչը նաև նշեց, որ քարոզարշավի ամբողջ ընթացքում դիտորդներն արձանագրել են արտաքին ճնշում և արտաքին միջամտություն։
«Մենք դիտարկել ենք արտաքին ճնշում և արտաքին միջամտություն։ Սրանք տարբեր բաներ են։ Ինչ վերաբերում է արտաքին ճնշմանը, մենք արձանագրել ենք առևտրի սահմանափակման քայլեր, հատկապես ՌԴ-ի կողմից, բավականին ահագնացող կերպով։ Սա ուղեկցվել է տարբեր ռուսական պաշտոնյաների կողմից ելույթներով, որոնք վտանգի տակ են դնում և սպառնում են ՀՀ-ի ինքնիշխանությանը՝ ինչ-որ կոնկրետ արդյունքներ չապահովելու պարագայում։ Մյուս կողմից մենք արձանագրել ենք բարձր մակարդակի այցեր և ներգրավում ինչպես ԵՄ, այնպես էլ Միացյալ Նահանգների պաշտոնյաների կողմից»,- նշեց Լենարչիչը։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։
Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։
Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԲՀԿ-ն հաղթահարել է անցողիկ 4 տոկոսի շեմը։
Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը: