https://arm.sputniknews.ru/20260608/hhn-ksharunaki-em-i-het-merdzecumy-bajc-kzargacni-haraberutjunnery-eatm-um-pashinjan-103223065.html
ՀՀ–ն կշարունակի ԵՄ-ի հետ մերձեցումը, բայց կզարգացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ում. Փաշինյան
ՀՀ–ն կշարունակի ԵՄ-ի հետ մերձեցումը, բայց կզարգացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ում. Փաշինյան
Sputnik Արմենիա
Պաշտոնական Երևանը, վարչապետի խոսքով, կնպաստի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կապերի ամրապնդմանը։ 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T02:56+0400
2026-06-08T02:56+0400
2026-06-08T03:02+0400
նիկոլ փաշինյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
եվրամիություն
տեսանյութեր
տեսանյութ
ընտրություններ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103222545_0:0:1280:720_1920x0_80_0_0_387eec8c11ccd6d70812fccd518d674e.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստանը կշարունակի մերձեցումը ԵՄ-ի հետ՝ միևնույն ժամանակ զարգացնելով հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակներում։Խորհրդարանական ընտրությունների քվեարկության ավարտից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ, ՔՊ–ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։Վարչապետը նաև հայտնեց, որ քիչ առաջ ոչ պաշտոնական զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի և Վրաստանի վարչապետի հետ։Հարցին` որքանով են Եվրոպայում պատրաստ ընդունել Հայաստանին, Փաշինյանը պատասխանեց, որ առայժմ Հայաստանն ինքը պատրաստ չէ անդամակցել ԵՄ-ին։ Դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է բարեփոխումներ իրականացնել և երկիրը հասցնել Եվրոպական միության ստանդարտների մակարդակին։Պայմանավորվել ենք ընտրություններից հետո հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ. Նիկոլ ՓաշինյանՄայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն ընդունեցին, որում խոսվում է ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու հարցով հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 տոկոսը:Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103222545_312:0:1272:720_1920x0_80_0_0_f8fa12ad598a86bf39956979405f41ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն, видео, տեսանյութեր, տեսանյութ, ընտրություններ, հայաստան
նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն, видео, տեսանյութեր, տեսանյութ, ընտրություններ, հայաստան
ՀՀ–ն կշարունակի ԵՄ-ի հետ մերձեցումը, բայց կզարգացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ում. Փաշինյան
02:56 08.06.2026 (Թարմացված է: 03:02 08.06.2026) Պաշտոնական Երևանը, վարչապետի խոսքով, կնպաստի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կապերի ամրապնդմանը։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստանը կշարունակի մերձեցումը ԵՄ-ի հետ՝ միևնույն ժամանակ զարգացնելով հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակներում։
Խորհրդարանական ընտրությունների քվեարկության ավարտից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ, ՔՊ–ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Մենք կշարունակենք մերձեցման կուրսը (ԵՄ-ի հետ, խմբ․), բայց կշարունակենք նաև մեր ընթացքն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Եվ մենք կզարգացնենք մեր հարաբերությունները ՌԴ-ի ու Եվրասիական միության մյուս երկրների հետ։ Մենք նաև կնպաստենք միության շրջանակներում կապերի ամրապնդմանը»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նաև հայտնեց, որ քիչ առաջ ոչ պաշտոնական զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի և Վրաստանի վարչապետի հետ։
Հարցին` որքանով են Եվրոպայում պատրաստ ընդունել Հայաստանին, Փաշինյանը պատասխանեց, որ առայժմ Հայաստանն ինքը պատրաստ չէ անդամակցել ԵՄ-ին։ Դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է բարեփոխումներ իրականացնել և երկիրը հասցնել Եվրոպական միության ստանդարտների մակարդակին։
Մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ
հայտարարություն ընդունեցին, որում խոսվում է ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու հարցով հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 տոկոսը:
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։