00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. ԶԼՄ

© AP Photo / Ariel SchalitԲենիամին Նեթանյահուն և Դոնալդ Թրամփը
Բենիամին Նեթանյահուն և Դոնալդ Թրամփը - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2026
Բաժանորդագրվել
Հաղորդվում է, որ իսրայելցի զինվորականներն այժմ քաղաքական ղեկավարությունից հրահանգներ են սպասում հետագա քայլերի վերաբերյալ:
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Իրանի հետ հակամարտության նոր սրման ֆոնին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հայտնել է իսրայելական «12-րդ ալիքը»՝ հղում անելով իր աղբյուրին:
Այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Իսրայելն ու Իրանը ձգտում են անհապաղ հրադադարի մասին պայմանավորվածության, սակայն դրան խանգարում է «տգիտությունը կամ հիմարությունը»:
«Նեթանյահուն և Թրամփը քիչ առաջ խոսել են», – հայտնել է իսրայելական հեռուստաալիքը:
ԶԼՄ-ի աղբյուրի խոսքով՝ իսրայելցի զինվորականներն այժմ քաղաքական ղեկավարությունից հրահանգներ են սպասում հետագա քայլերի վերաբերյալ:
Իրանի ռազմական հրամանատարությունն արդեն հայտնել է, որ դադարեցնում է իր հարվածներն Իսրայելին՝ միաժամանակ զգուշացնելով, որ Լիբանանում Իսրայելի նոր հարձակումների դեպքում ավելի ջախջախիչ հարվածներ կհասցնի:
Հիշեցնենք` հունիսի 7-ի երեկոյան Իրանը մի քանի հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ։ Մինչ այդ Իրանը հայտարարել էր, որ Թեհրանը կարձագանքի Բեյրութի արվարձանին հասցված իսրայելական բանակի վերջին հարվածին: Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ հարվածներ է հասցրել Իրանի կենտրոնական և արևմտյան հատվածներում գտնվող ռազմական թիրախներին։
Իրանն ի պատասխան շարունակել է գնդակոծել Իսրայելի տարածքը։
Լրահոս
0