00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իսրայելական բանակը հարված է հասցրել Իրանի Բենդեր Մահշեհրում գտնվող նավթաքիմիական համալիրին

© Photo : Tasnim News AgencyԻսրայելական հարվածից հետո
Իսրայելական հարվածից հետո - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2026
Բաժանորդագրվել
Հունիսի 7-ին Իրանը մի քանի հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ՝ մինչ այդ հայտարարելով, որ Թեհրանը կարձագանքի Բեյրութի արվարձանին հասցված իսրայելական վերջին հարվածին։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Իրանի Բենդեր Մահշեհր քաղաքի նավթաքիմիական համալիրի մի քանի թիրախների հարվածելու մասին։
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածեցին Բենդեր Մահշեհր քաղաքի նավթաքիմիական համալիրի մի քանի թիրախների», – ասվում է բանակի տարածած հաղորդագրության մեջ։
Հունիսի 7-ի երեկոյան Իրանը մի քանի հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ։ Մինչ այդ Իրանը հայտարարել էր, որ Թեհրանը կարձագանքի Բեյրութի արվարձանին հասցված իսրայելական բանակի վերջին հարվածին: Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ հարվածներ է հասցրել Իրանի կենտրոնական և արևմտյան հատվածներում գտնվող ռազմական թիրախներին։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել էր, որ իսրայելական բանակը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին՝ ի պատասխան «Հզբոլլահի» կողմից իրականացված հրետակոծության։ Լիբանանի ազգային գործակալության (NNA) տվյալներով՝ իսրայելական բանակը հարվածել է բնակելի շենքերի երկու բնակարանի, ինչի հետևանքով տուժածներ կան։
Լրահոս
0