https://arm.sputniknews.ru/20260608/kyhi-vra-tshnshum-gvortsadrelu-qajl-e-ishkhan-saghateljany-pashinjani-hajtararutjan-masin-103225462.html
ԿԸՀ–ի վրա ճնշում գործադրելու քայլ է. Իշխան Սաղաթելյանը` Փաշինյանի հայտարարության մասին
ԿԸՀ–ի վրա ճնշում գործադրելու քայլ է. Իշխան Սաղաթելյանը` Փաշինյանի հայտարարության մասին
Sputnik Արմենիա
Իշխան Սաղաթելյանի խոսքով` իրենց հետագա քայլերի մասին կխոսեն ընտրության տվյալների ամփոփումից հետո։ 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T03:50+0400
2026-06-08T03:50+0400
2026-06-08T04:14+0400
իշխան սաղաթելյան
«հայաստան» դաշինք
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
նիկոլ փաշինյան
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1c/60282823_0:39:1600:940_1920x0_80_0_0_0c80175723e3bfc6e6e31cbda65af701.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու, գործող վարչապետ (արձակուրդում է–խմբ.) Նիկոլ Փաշինյանի կողմից ընտրություններում հաղթանակ հռչակելու հայտարարություններն անօրինական են և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա ազդելու նպատակ են հետապնդում։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 2-րդ համար, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր ուժի հաղթանակի մասին, թեև չկան անգամ ընտրության նախնական արդյունքները։ Փաշինյանի խոսքով` իր ուժի ձայները բավարար են միանձնյա կառավարություն ձևավորելու համար։Դաշինքի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ իրենց շտաբները շարունակում են տեղերից ստացվող տեղեկատվության հավաքագրումը։ Նա հիշեցրել է, որ պաշտոնական կառույցն այս պահին մշակել է ընտրատեղամասերի միայն մեկ քարորդի տվյալները, ուստի որևէ վերջնական պատկերի մասին խոսելը վաղ է։Անդրադառնալով իրենց հետագա քայլերին՝ Սաղաթելյանը հավելել է, որ այս պահին զբաղված ենք ընտրատեղամասերից ստացվող տվյալների մշակմամբ։«Վերջնարդյունքների և անելիքների մասին կխոսենք տվյալների ամփոփումից հետո»,– շարունակել է Իշխան Սաղաթելյանը։Հիշեցնենք` հունիսի 7–ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվել, որոնց մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Քվեարկությանը ընտրելու իրավունք ունեցող 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացուց մասնակցել է 1,476,597 մարդ կամ ընտրողների 58, 97%–ը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1c/60282823_0:0:1424:1067_1920x0_80_0_0_618ed132f43e16cc4b2a6390063dc1e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իշխան սաղաթելյան, «հայաստան» դաշինք, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), նիկոլ փաշինյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
իշխան սաղաթելյան, «հայաստան» դաշինք, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), նիկոլ փաշինյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
ԿԸՀ–ի վրա ճնշում գործադրելու քայլ է. Իշխան Սաղաթելյանը` Փաշինյանի հայտարարության մասին
03:50 08.06.2026 (Թարմացված է: 04:14 08.06.2026) Իշխան Սաղաթելյանի խոսքով` իրենց հետագա քայլերի մասին կխոսեն ընտրության տվյալների ամփոփումից հետո։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու, գործող վարչապետ (արձակուրդում է–խմբ.) Նիկոլ Փաշինյանի կողմից ընտրություններում հաղթանակ հռչակելու հայտարարություններն անօրինական են և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա ազդելու նպատակ են հետապնդում։
Ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 2-րդ համար, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր ուժի հաղթանակի մասին, թեև չկան անգամ ընտրության նախնական արդյունքները։ Փաշինյանի խոսքով` իր ուժի ձայները բավարար են միանձնյա կառավարություն ձևավորելու համար։
«Նախքան ընտրությունների արդյունքների ամփոփումը քո հայտարարությունները պարզապես ԿԸՀ-ի վրա ճնշում գործադրելու և իշխանությունը յուրացնելու քայլեր են։ Առանց ընտրվելու դատական համակարգին հրահանգավորելուց առաջ դու դեռ պետք է պատասխան տաս այսօր գրանցված բոլոր ընտրախախտումների համար»,– ասել է Սաղաթելյանը։
Դաշինքի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ իրենց շտաբները շարունակում են տեղերից ստացվող տեղեկատվության հավաքագրումը։ Նա հիշեցրել է, որ պաշտոնական կառույցն այս պահին մշակել է ընտրատեղամասերի միայն մեկ քարորդի տվյալները, ուստի որևէ վերջնական պատկերի մասին խոսելը վաղ է։
Անդրադառնալով իրենց հետագա քայլերին՝ Սաղաթելյանը հավելել է, որ այս պահին զբաղված ենք ընտրատեղամասերից ստացվող տվյալների մշակմամբ։
«Վերջնարդյունքների և անելիքների մասին կխոսենք տվյալների ամփոփումից հետո»,– շարունակել է Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք` հունիսի 7–ին Հայաստանում խորհրդարանական
ընտրություններ են անցկացվել, որոնց մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Քվեարկությանը
ընտրելու իրավունք ունեցող 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացուց մասնակցել է 1,476,597 մարդ կամ ընտրողների 58, 97%–ը։