00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանը երկրի արևմուտքում փակել է իր օդային տարածքը. «Mehr»

© Sputnik / Александр ВильфԻրանի դրոշը
Իրանի դրոշը - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2026
Բաժանորդագրվել
Թեհրանը նման որոշում է կայացրել անվտանգության նկատառումներից ելնելով։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. Իրանի արևմուտքում օդային տարածքը փակ է։ Այս մասին հաղորդում է իրանական «Mehr» գործակալությունը՝ հղում անելով հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը:
«Երկրի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է Իրանի արևմտյան հատվածում օդային տարածքի փակման մասին՝ մինչև հետագա ծանուցում», - ասված է հայտարարության մեջ, որը մեջբերում է «Mehr» գործակալությունը:
Իրանն այսօր երեկոյան մի քանի հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսային ուղղությամբ։ Հարձակումը կատարվել է ժամեր անց այն բանից հետո, երբ Թեհրանը խոստացել է պատասխանել Բեյրութի արվարձանին իսրայելական բանակի վերջին հարվածին: Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզայի խոսքով՝ այս հարձակումը միայն նախազգուշացում է, որպեսզի հրեական պետությունը դադարեցնի հարվածները Բեյրութին:
Թրամփը հնարավոր է համարել ռազմական սցենարն Իրանի հետ բանակցությունների ձախողման դեպքում
Իսրայելական «Kan» պետական հեռուստառադիոընկերությունը հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է պատասխան տալ Իրանին իսրայելական տարածքի հրթիռակոծման համար:
Դրանից անմիջապես հետո, ըստ ՌԻԱ Նովոստիի հաղորդման, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ քննարկել է տարածաշրջանում լարված իրավիճակը և ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցությունների ընթացքը:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Մայիսի 31-ին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ խորհրդականների հետ քննարկում կանցկացնի և Իրանի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի։ Սակայն լրատվամիջոցները հայտնեցին, որ մոտ երկու ժամ տևած խորհրդակցությունից հետո Թրամփը որոշում չի կայացրել։ Միաժամանակ Թեհրանից հայտարարեցին, որ Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են ուղերձներ փոխանակել։
Իրանն անհապաղ դադարեցնում է ԱՄՆ–ի հետ բանակցությունները և փակում է Հորմուզի նեղուցը
Լրահոս
0