https://arm.sputniknews.ru/20260607/trampy-hnaravvor-e-hamarel-razmakan-scenarn-irani-het-banakcutjunneri-dzakhvoghman-depqum-103200742.html
Թրամփը հնարավոր է համարել ռազմական սցենարն Իրանի հետ բանակցությունների ձախողման դեպքում
Թրամփը հնարավոր է համարել ռազմական սցենարն Իրանի հետ բանակցությունների ձախողման դեպքում
Sputnik Արմենիա
Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան իշխանություններին հայտնի է Իրանի միջուկային նյութի բոլոր պաշարների գտնվելու վայրը: 07.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-07T19:50+0400
2026-06-07T19:50+0400
2026-06-07T19:52+0400
դոնալդ թրամփ
ամն
իրանի իսլամական հանրապետություն
բանակցություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100746057_0:8:1500:852_1920x0_80_0_0_9bdc10a7368e6efca31fcaf97d16dd66.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը բանակցությունների եզրափակիչ փուլում են և մոտ են համաձայնագրի կնքմանը, թեև կողմերի միջև մի շարք հարցեր դեռևս մնում են չլուծված:Միևնույն ժամանակ, ԱՄՆ ղեկավարն ընդգծել է, որ ակնկալում է դիվանագիտական կարգավորում, սակայն չի բացառել ուժային սցենարը բանակցությունների ձախողման դեպքում:«Կարծում եմ՝ մենք կա՛մ բավական արագ ինչ-որ բանի կհասնենք, կա՛մ ռազմական ճանապարհով դա ավարտին կհասցնենք», - հայտարարել է նա:Թրամփը նաև հայտնել է, որ ամերիկյան ուժերը կշարունակեն գտնվել Մերձավոր Արևելքում մինչև Իրանի շուրջ իրավիճակի վերջնական հանգուցալուծումը: Պատասխանելով տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության մասին հարցին՝ նա նշել է, որ ամերիկյան ստորաբաժանումներին վտանգ չի սպառնում:Իրանն ԱՄՆ–ի հարվածներից հետո հարձակվել է Քուվեյթում և Բահրեյնում գտնվող բազաների վրա«Միգուցե մենք դրանք օգտագործենք։ Դա քիչ հավանական է, բայց ես կարծում եմ, որ մենք կպահպանենք դրանք այնքան ժամանակ, քանի դեռ ամեն ինչ չի ավարտվել», - ասել է ԱՄՆ նախագահը։Թրամփի խոսքով՝ Մերձավոր Արևելքում ռազմական ներկայության պահպանումը Վաշինգտոնի վրա համեմատաբար էժան է նստում: Բացի այդ, նա հայտարարել է, որ ամերիկյան իշխանություններին հայտնի է Իրանի միջուկային նյութի բոլոր պաշարների գտնվելու վայրը:«Այո», - պատասխանել է Թրամփը այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը գիտի, թե որտեղ են գտնվում միջուկային նյութի իրանական բոլոր պաշարները:Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։Մայիսի 31-ին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ խորհրդականների հետ քննարկում կանցկացնի և Իրանի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի։ Սակայն լրատվամիջոցները հայտնեցին, որ մոտ երկու ժամ տևած խորհրդակցությունից հետո Թրամփը որոշում չի կայացրել։ Միաժամանակ Թեհրանից հայտարարեցին, որ Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են ուղերձներ փոխանակել։Իրանն անհապաղ դադարեցնում է ԱՄՆ–ի հետ բանակցությունները և փակում է Հորմուզի նեղուցը
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100746057_106:0:1439:1000_1920x0_80_0_0_8cf2e51ab6497d2a8b570d1a232bfe99.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ
դոնալդ թրամփ, ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ
Թրամփը հնարավոր է համարել ռազմական սցենարն Իրանի հետ բանակցությունների ձախողման դեպքում
19:50 07.06.2026 (Թարմացված է: 19:52 07.06.2026) Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան իշխանություններին հայտնի է Իրանի միջուկային նյութի բոլոր պաշարների գտնվելու վայրը:
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը բանակցությունների եզրափակիչ փուլում են և մոտ են համաձայնագրի կնքմանը, թեև կողմերի միջև մի շարք հարցեր դեռևս մնում են չլուծված:
«Մենք շատ մոտ ենք։ Մնացել են մի քանի հարցեր, որոնք նույնիսկ այդքան էական չեն թվում»,- ասել է Թրամփը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ ղեկավարն ընդգծել է, որ ակնկալում է դիվանագիտական կարգավորում, սակայն չի բացառել ուժային սցենարը բանակցությունների ձախողման դեպքում:
«Կարծում եմ՝ մենք կա՛մ բավական արագ ինչ-որ բանի կհասնենք, կա՛մ ռազմական ճանապարհով դա ավարտին կհասցնենք», - հայտարարել է նա:
Թրամփը նաև հայտնել է, որ ամերիկյան ուժերը կշարունակեն գտնվել Մերձավոր Արևելքում մինչև Իրանի շուրջ իրավիճակի վերջնական հանգուցալուծումը: Պատասխանելով տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության մասին հարցին՝ նա նշել է, որ ամերիկյան ստորաբաժանումներին վտանգ չի սպառնում:
«Միգուցե մենք դրանք օգտագործենք։ Դա քիչ հավանական է, բայց ես կարծում եմ, որ մենք կպահպանենք դրանք այնքան ժամանակ, քանի դեռ ամեն ինչ չի ավարտվել», - ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփի խոսքով՝ Մերձավոր Արևելքում ռազմական ներկայության պահպանումը Վաշինգտոնի վրա համեմատաբար էժան է նստում: Բացի այդ, նա հայտարարել է, որ ամերիկյան իշխանություններին հայտնի է Իրանի միջուկային նյութի բոլոր պաշարների գտնվելու վայրը:
«Այո», - պատասխանել է Թրամփը այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը գիտի, թե որտեղ են գտնվում միջուկային նյութի իրանական բոլոր պաշարները:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած
10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ
բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Մայիսի 31-ին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ խորհրդականների հետ քննարկում կանցկացնի և Իրանի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի։ Սակայն լրատվամիջոցները հայտնեցին, որ մոտ երկու ժամ տևած խորհրդակցությունից հետո Թրամփը որոշում չի կայացրել։ Միաժամանակ Թեհրանից հայտարարեցին, որ Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են ուղերձներ փոխանակել։