00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինչու Փաշինյանը հանրաքվե չի անցկացնում ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի հարցով. Սիլաևը` հետևանքների մասին

Բաժանորդագրվել
Ինչպես նշել է ռուսաստանցի փորձագետը, ամեն ինչ շատ պարզ է՝ եթե մասնակցում ես ինտեգրացիոն միավորմանը, մասնակցիր, եթե ոչ՝ մի մասնակցիր։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև վերջնական ընտրության հանրաքվե չի անցկացնում, քանի որ քվեարկության ցանկացած ադյունք վատ կլինի նրա համար: «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները» թեմայով կլոր սեղանի ժամանակ նման կարծիք է հայտնել տվյալների մտավոր վերլուծության լաբորատորիայի տնօրեն, «Միջազգային հետազոտությունների գործիքային մեթոդներ» ծրագրի ղեկավար, ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը:
Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Երևանի ընտրատեղամասերից մեկում քվեարկությունից հետո լրագրողներին հայտնել էր, որ օրակարգում չկա Եվրոպական կամ Եվրասիական միությանն անդամակցելու համար հանրաքվե կազմակերպելու հարց: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ խորհրդարանական ընտրությունների օրը ընդգծել էր, որ Հայաստանը շարունակելու է հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել Ռուսաստանի և ԵՄ-ի հետ հարաբերություններում:
«Եթե ժողովուրդը քվեարկի ԵԱՏՄ-ում մնալու օգտին, Փաշինյանը պետք է հրաժարական տա, քանի որ նա Հայաստանը հանում է այդ կառույցից։ Իսկ եթե ժողովուրդը քվեարկելու է ԵՄ-ին անդամակցելու օգտին, նշանակում է, որ պետք է դուրս գալ ԵԱՏՄ-ից, հրաժարվել բոլոր տնտեսական օգուտներից, իսկ մեկ ամիս անց կամ հաջորդ ընտրություններում երաշխավորված կորցնել իշխանությունը», - ասել է Սիլաևը՝ մեկնաբանելով հանրաքվե անցկացնելը մերժելու՝ ՀՀ վարչապետի որոշումը։
Նրա խոսքով՝ ամեն ինչ շատ պարզ է՝ կա՛մ մասնակցում ես ինտեգրացիոն միավորմանը, կա՛մ էլ չես մասնակում։
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիության հետ ինտեգրվելու Երևանի ձգտումը նրա ինքնիշխան իրավունքն է, սակայն Հայաստանը չի կարող և չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների ֆինանսների հաշվին:
Հիշեցնենք` հունիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել էին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները։
Պայմանավորվել ենք ընտրություններից հետո հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ. Նիկոլ Փաշինյան
Մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն ընդունեցին, որում խոսվում է ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու հարցով հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 տոկոսը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել էր, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։
Լրահոս
0