00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ի՞նչ կա, տղե՛րք. քվեների հազիվ 10%-ն է մշակված, Փաշինյանն ասում է՝ հաղթել ենք. Մարուքյան

© SputnikԷդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2026
Բաժանորդագրվել
Մարուքյանն իր խոսքում զարմանք է հայտնել ընդդիմադիր դաշտի խոշորագույն դերակատարների կրավորական կեցվածքի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի –Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն արձագանքել է ընտրությունների նախնական արդյունքների ամփոփման ընթացքում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին և քննադատել մյուս քաղաքական ուժերի լռությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր ուժի հաղթանակի մասին, թեև այդ պահին չկային անգամ ընտրության նախնական արդյունքները։ Փաշինյանի խոսքով` իր ուժի ձայները բավարար են միանձնյա կառավարություն ձևավորելու համար։
«Ձայների հազիվ 10%-ն է մշակված, և Նիկոլ Փաշինյանը ասուլիսն անում, ասում է՝ մենք հաղթել ենք, միայնակ կառավարությունը ձևավորում ենք։ Ինչքան ձայնը հաշվում են, տոկոսն իջնում է։ Հիմա առաջինը ես եմ արձագանքել, ասում եմ՝ ի՞նչ կա, ի՞նչ եք անում, Երևանի տվյալները չկան, ո՞նց ես հաղթել, ի՞նչ ես գրել»,– ասում է Մարուքյանը։
Նա տարակուսած է այն շտապողականությամբ, որով իշխող ուժի առաջնորդը հայտարարեց իր հաղթանակի և միանձնյա կառավարություն ձևավորելու մասին, այն դեպքում, երբ ձայների ճնշող մեծամասնությունը դեռ հաշվարկված չէ, իսկ նրա գլխավորած ուժի տոկոսները գնալով նվազում են:
Մարուքյանն իր խոսքում զարմանք է հայտնել նաև ընդդիմադիր դաշտի խոշորագույն դերակատարների՝ Սամվել Կարապետյանի, Նարեկ Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժերի կրավորական կեցվածքի վերաբերյալ։ Նա շեշտել է, որ խորհրդարանական անդամներ ունեցող դաշինքները տեղամասերում ունեն իրենց ներկայացուցիչները, սակայն որևէ տվյալ չեն հրապարակում։
«Խոշոր ուժերի ձեն-ձուն չկա, ի՞նչ կա, հանձնաժողովի անդամներ ունեն, օրինակ՝ երկու ուժ խորհրդարանական հանձնաժողովի անդամ՝ «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը, ո՞ւր են ձեր տվյալները, Երևանի տվյալներն ո՞ւր են։ Նիկոլ Փաշինյանը ասուլիս է անում, ձեն հանո՞ւմ եք, թե՞ չէ, ինչ-որ բան ասո՞ւմ եք, թե՞ չէ։ Ի՞նչ կա, տղե՛րք։ Ձեն հանեք` մի հատ տեսնենք»,– ընդգծել է նա։
Նշենք, որ երեկ Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվել, որոնց մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք:
Լրահոս
0