00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը. «Ուժեղ Հայաստանի» խոսնակ

© Photo : Social media of Marianna GhahramanyanՈւժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, պատգամավորի թեկնածու Մարիաննա Ղահրամանյանը
Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, պատգամավորի թեկնածու Մարիաննա Ղահրամանյանը - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2026
Բաժանորդագրվել
«Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբն այժմ զբաղված է ընտրողների կամարտահայտության իրական պատկերը ճշգրտելու աշխատանքներով։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Խորհրդարանական ընտրությունների արդյունքները` հրապարակված թվերը, չեն կարող արտացոլել իրական պատկերը և ընկալվել առանց խորքային ուսումնասիրության և իրավաքաղաքական գնահատականի։ ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, պատգամավորի թեկնածու Մարիաննա Ղահրամանյանը։
Նա նշել է, որ ընտրական ամբողջ գործընթացն անցել է ընդդիմադիր ուժերի նկատմամբ կազմակերպված հետապնդումների մթնոլորտում, ինչն անմիջական ազդեցություն է ունեցել քաղաքացիների ազատ կամարտահայտության վրա։
«Նախընտրական փուլը ուղեկցվել է մեր առաջնորդի, թեկնածուների, համակիրների և թիմակիցների նկատմամբ նպատակային գործողություններով, զանգվածային ապօրինի ձերբակալություններով ու քրեական հետապնդումներով... Բուն քվեարկության օրը լայնորեն կիրառվել է վարչական ռեսուրսը պետական և համայնքային լծակների ներգրավմամբ` փորձելով կանխորոշել ընտրությունների արդյունքը»,– ասել է նա։
Ղահրամանյանը հավելել է, որ քվեարկության ընթացքում հանրապետության ամբողջ տարածքից ստացվել են բազմաթիվ ահազանգեր տարատեսակ ընտրախախտումների մասին, որոնք էականորեն ազդել են ընդհանուր արդյունքների վրա։
«Մինչև ԿԸՀ-ի կողմից բոլոր ընտրատեղամասերի արդյունքների մշակումը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «հաղթանակի և միանձնյա իշխանություն ձևավորելու» մասին, ինչն ուղիղ հրահանգ ու ազդակ էր ԿԸՀ-ին։ Այս պայմաններում հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը և ընկալվել առանց խորքային ուսումնասիրության և իրավաքաղաքական գնահատականի»,– շարունակել է Ղահրամյանը։
Նա տեղեկացրել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբն այժմ զբաղված է ընտրողների կամարտահայտության իրական պատկերը ճշգրտելու աշխատանքներով, և այդ գործընթացի ավարտից հետո միայն հանրությանը կներկայացվի իրենց վերջնական դիրքորոշումն ու հետագա անելիքները:
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։
Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը:
Լրահոս
0