https://arm.sputniknews.ru/20260608/hajastany-hajtnvel-e-harust-erkrneri-cankum-ekvonvomikaji-nakharar-103252862.html
Հայաստանը հայտնվել է հարուստ երկրների ցանկում. էկոնոմիկայի նախարար
Հայաստանը հայտնվել է հարուստ երկրների ցանկում. էկոնոմիկայի նախարար
Sputnik Արմենիա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը բացատրեց, թե ինչի հաշվին են որոշել ապահովել տնտեսական աճը։ 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T15:26+0400
2026-06-08T15:26+0400
2026-06-08T16:08+0400
գևորգ պապոյան
հայաստան
վարկանիշ
տնտեսություն
էկոնոմիկայի նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102785026_0:67:1280:787_1920x0_80_0_0_95c47ba5a2ec337b01f7c150a30c58a4.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ի արդյունքով` 9 500 դոլարով, Հայաստանն աշխարհի 203 երկրների մեջ այս պահին 97–րդ տեղում է։ Այս մասին Ազգային ժողովում «2025 թ. ՀՀ պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։Ըստ նրա` եթե 5 տարի առաջ Հայաստանը ոչ այնքան հարուստ երկրների ցանկում էր, ապա հիմա արդեն հարուստ երկրների ցանկում է հայտնվել։Պապոյանը բացառել է, որ ՌԴ սահմանափակումների պատճառով մեր շուկայում լոլիկի ավելցուկ կլինիՊապոյանը բացատրեց, թե ինչի հաշվին են կարողացել ապահովել տնտեսական աճը։Ըստ այդմ, Պապոյանի խոսքով, 2025 թվականին 2017 թ. համեմատ ՀՀ արտադրողականությունը երկու անգամ աճել է. եթե 2017 թ. մեկ մարդը մեկ ժամում 5–6 դոլարի արդյունք էր ստեղծում, ապա պայմանական այդ նույն մարդը ստեղծում է 11.3 դոլարի արժեք։ Դրա համար էկոնոմիկայի նախարարությունը որոշել է սուբսիդավորել արտադրողականությունը, երբ կա ցանկություն հին տեխնոլոգիաները փոխարինել նորով։ԵՄ ապրանք արտահանողներին տրվող փոխհատուցման բանաձևը պատրաստ է. Պապոյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102785026_72:0:1209:853_1920x0_80_0_0_dc009b0ae03359869a7ba0d473791878.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գևորգ պապոյան, հայաստան, վարկանիշ, տնտեսություն, էկոնոմիկայի նախարարություն
գևորգ պապոյան, հայաստան, վարկանիշ, տնտեսություն, էկոնոմիկայի նախարարություն
Հայաստանը հայտնվել է հարուստ երկրների ցանկում. էկոնոմիկայի նախարար
15:26 08.06.2026 (Թարմացված է: 16:08 08.06.2026) ՀՀ էկոնոմիկայի նախարարը բացատրեց, թե ինչի հաշվին են որոշել ապահովել տնտեսական աճը։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ի արդյունքով` 9 500 դոլարով, Հայաստանն աշխարհի 203 երկրների մեջ այս պահին 97–րդ տեղում է։ Այս մասին Ազգային ժողովում «2025 թ. ՀՀ պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ըստ նրա` եթե 5 տարի առաջ Հայաստանը ոչ այնքան հարուստ երկրների ցանկում էր, ապա հիմա արդեն հարուստ երկրների ցանկում է հայտնվել։
Պապոյանը բացատրեց, թե ինչի հաշվին են կարողացել ապահովել տնտեսական աճը։
«Օրինակ` շատ է նշվում, որ պետք է կենտրոնանանք նոր աշխատատեղերի ստեղծման վրա։ Մենք մեր նախընտրական ծրագրում նշել ենք 125 հազար աշխատատեղ հաջորդ 5 տարում։ Ինչո՞ւ ենք հենց այդ թիվը նշել. պատճառներից մեկն այն է, որ 300 հազար մարդ չկա, որ ուզում է կամ կարող է աշխատել, ՀՀ–ում կա շուրջ 175 հազար մարդ, որ տեսականորեն կարող է աշխատել»,– հայտարարեց նա` ավելացնելով, որ նոր ժամանակներում տնտեսական արդյունք հնարավոր է ստեղծել գիտելիքի և ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա։
Ըստ այդմ, Պապոյանի խոսքով, 2025 թվականին 2017 թ. համեմատ ՀՀ արտադրողականությունը երկու անգամ աճել է. եթե 2017 թ. մեկ մարդը մեկ ժամում 5–6 դոլարի արդյունք էր ստեղծում, ապա պայմանական այդ նույն մարդը ստեղծում է 11.3 դոլարի արժեք։
Դրա համար էկոնոմիկայի նախարարությունը որոշել է սուբսիդավորել արտադրողականությունը, երբ կա ցանկություն հին տեխնոլոգիաները փոխարինել նորով։