00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պապոյանը բացառել է, որ ՌԴ սահմանափակումների պատճառով մեր շուկայում լոլիկի ավելցուկ կլինի

© Photo : press office of the Ministry of Economy of RAՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2026
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նախարարի խոսքով՝ Ռուսաստան հայկական պտուղ–բանջարեղենի արտահանման սահմանափակումների հետ կապված հարցերը, ամենայն հավանականությամբ, կկարգավորվեն հունիսի 7–8–ից, այսինքն` ԱԺ ընտրություններից հետո:
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Ռուսաստան հայկական լոլիկի մատակարարման ժամանակավոր սահմանափակումները չեն հանգեցնի Հայաստանի ներքին շուկայում արտադրանքի ավելցուկի։ Այս մասին այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ, լրագրողների հետ զրույցում, հայտարարեց արձակուրդի մեջ գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ մեկնաբանելով «Ռոսսելխոզնադզոր»–ի կողմից մի շարք հայկական բանջարեղենի և հատապտուղների ներմուծման սահմանափակումներ մտցնելուց հետո ստեղծված իրավիճակը։
«Եթե շուկայում իսկապես ավելցուկ լիներ, լոլիկի 1 կգ–ն կարժենար 200 դրամ, այլ ոչ թե 700 դրամ։ Թեև գները կարող են ժամանակավորապես իջնել մինչև 400–500 դրամ, հիմա լուծվում են արտահանման հետ կապված խնդիրները»,– ասաց նախարարը։
Պապոյանի խոսքով՝ Ռուսաստան հայկական պտուղ–բանջարեղենի արտահանման սահմանափակումների հետ կապված հարցերը, ամենայն հավանականությամբ, կկարգավորվեն հունիսի 7–8–ից հետո, այսինքն` ԱԺ ընտրություններից հետո:
«Քննարկվող բոլոր հարցերը կրում են աշխատանքային և տեխնիկական բնույթ։ Ընդհանուր առմամբ որևէ լուրջ խնդիր չկա»,– ընդգծեց Պապոյանը։
Նա նաև հիշեցրեց, որ «Ռոսսելխոզնադզորի» և Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի համատեղ ստուգումների արդյունքում արտահանման սահմանափակումներն արդեն հանվել են հայկական երկու ձկնաբուծական ընկերությունների համար:
Նախարարը հայտնեց, որ իր տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցել է վերջերս Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական համաժողովին, որտեղ հանդիպումներ է ունեցել ռուս գործընկերների հետ: Պապոյանի խոսքով՝ բանակցությունների մթնոլորտը դրական է եղել, իսկ կողմերը տրամադրված են առաջացած հարցերի շուտափույթ կարգավորմանը:
Էկոնոմիկայի նախարարը նաև արտահանման հարցերի լուծման հեռանկարները կապեց հայ–ռուսական հարաբերությունների բարձր մակարդակի հետ: Մասնավորապես, նա հիշեցրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին, երբ Պուտինը շնորհավորեց Փաշինյանի ծննդյան օրվա առթիվ:
«Մենք Ռուսաստանի հետ երբեք չենք ունեցել առևտրատնտեսական համագործակցության այնպիսի բարձր մակարդակ և ապրանքաշրջանառության այնպիսի ծավալ, ինչպիսին հիմա է»,– վստահեցրեց Պապոյանը:
Հիշեցնենք` մայիսի 15–ին հայտնի դարձավ, որ հայկական կողմի խնդրանքով Ռոսսելխոզնադզորը ստուգումներ կիրականացնի այն ձեռնարկություններում, որոնցից մատակարարումները ՌԴ դադարեցվել էին կեղծված ձկնամթերքի (ենթադրաբար եվրոպական ծագում ունեցող) ներկրման կասկածի պատճառով: Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Ռոսսելխոզնադզորն ուժեղացրել է ՀՀ–ից ներմուծվող ապրանքների վերահսկողությունը։ Խոսելով անասնաբուծական մթերքների մատակարարման հետ կապված խնդիրների մասին՝ Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտն ասել էր` առաքվող որոշ ապրանքներ կարող են ոչ հայկական ծագում ունենալ։ Հայաստանի լեռնային գետերի իշխան ձուկը, նրա խոսքով, ոչ մի կերպ չի կարող նման լինել նորվեգականին։
Մայիսի 30–ին ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել էր, որ Ռոսսելխոզնադզորը վերացրել է սահմանափակումները Հայաստանի չորս ձկնաբուծարաններից երկուսի նկատմամբ: Նախնական արդյունքների համաձայն՝ արտահանման թույլտվություն են ստացել դրանցից երկուսը՝ «ՄՖ Էքսպորտ»-ը և «Ինվեստ Պլյուս»-ը։
Մտադիր ենք մինչև 2026 թ. վերջ 4–5 անգամ ավելացնել դեպի ԵՄ արտահանումը. Պապոյան
Լրահոս
0