https://arm.sputniknews.ru/20260608/annakhadep-ein-yntrutjunnery-khakhtumneri-tsavalvov-gvohar-melvojan--103261374.html
Աննախադեպ էին ընտրությունները՝ խախտումների ծավալով. Գոհար Մելոյան
Աննախադեպ էին ընտրությունները՝ խախտումների ծավալով. Գոհար Մելոյան
Sputnik Արմենիա
Պատգամավորի թեկնածուն կոչ է արել բոլոր այն քաղաքացիներին, որոնք ականատես են եղել որևէ ընտրախախտման, դիմեն իրենց։ 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T17:13+0400
2026-06-08T17:13+0400
2026-06-08T17:23+0400
գոհար մելոյան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103260303_0:0:720:406_1920x0_80_0_0_d94f288214a88cfbe34966c9d00825e4.jpg
Խորհրդարանական ընտրությունների արդյունքները ժողովրդի կամքն արտահայտող ու արտացոլող թվեր չեն։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը։ Նա կոչ է արել բոլոր այն քաղաքացիներին, որոնք ականատես են եղել որևէ տեսակի ընտրախախտման, դիմեն իրենց։ Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ընտրությունների գիշերը հայտարարել էր, որ ողջ նախընտրական փուլում իրենց թիմը գտնվել է իրավապահների խիստ ճնշման ներքո, ինչը շարունակվել է նաև քվեարկության օրը։ Ըստ նրա՝ իշխանությունները դիմել են աննախադեպ քայլի՝ կանգնեցնելով ձայների հաշվարկը, երբ նկատել են սեփական տոկոսների անկումը։Ընտրություններին մասնակցել է 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։ Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Խախտումների ծավալով ընտրություններն աննախադեպ էին, դրանք էականորեն ազդել են այս արդյունքների վրա. Գոհար Մելոյան
Sputnik Արմենիա
Խախտումների ծավալով ընտրություններն աննախադեպ էին, դրանք էականորեն ազդել են այս արդյունքների վրա. Գոհար Մելոյան
2026-06-08T17:13+0400
true
PT1M22S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103260303_0:0:720:540_1920x0_80_0_0_7182674f0ec2df51e9b6698e62b2f75f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գոհար մելոյան, видео, «ուժեղ հայաստան» կուսակցություն, ազգային ժողովի ընտրություններ
գոհար մելոյան, видео, «ուժեղ հայաստան» կուսակցություն, ազգային ժողովի ընտրություններ
Աննախադեպ էին ընտրությունները՝ խախտումների ծավալով. Գոհար Մելոյան
17:13 08.06.2026 (Թարմացված է: 17:23 08.06.2026) Պատգամավորի թեկնածուն կոչ է արել բոլոր այն քաղաքացիներին, որոնք ականատես են եղել որևէ ընտրախախտման, դիմեն իրենց։
Խորհրդարանական ընտրությունների արդյունքները ժողովրդի կամքն արտահայտող ու արտացոլող թվեր չեն։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու
Գոհար Մելոյանը։
«Աննախադեպ էին ընտրությունները՝ խախտումների ծավալով։ Մենք հիմա զբաղված ենք այդ խախտումները գույքագրելով, որոնք թե՛ բովանդակային, թե՛ տեխնիկական բնույթ ունեն։ Բնականաբար, դրանք էականորեն ազդել են այս արդյունքների վրա։ Սրանք ժողովրդի կամքն արտահայտող ու արտացոլող թվեր չեն»,-ասել է Մելոյանը։
Նա կոչ է արել բոլոր այն քաղաքացիներին, որոնք ականատես են եղել որևէ տեսակի ընտրախախտման, դիմեն իրենց։
Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ
Սամվել Կարապետյանը ընտրությունների գիշերը հայտարարել էր, որ ողջ նախընտրական փուլում իրենց թիմը գտնվել է իրավապահների խիստ ճնշման ներքո, ինչը շարունակվել է նաև քվեարկության օրը։ Ըստ նրա՝ իշխանությունները դիմել են աննախադեպ քայլի՝ կանգնեցնելով ձայների հաշվարկը, երբ նկատել են սեփական տոկոսների անկումը։
Ընտրություններին մասնակցել է 16 կուսակցություն և 2 դաշինք։
Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։
Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը: