00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանն ԱՄՆ–ի հարվածներից հետո հարձակվել է Քուվեյթում և Բահրեյնում գտնվող բազաների վրա

© Photo : press office of IRNAԻՀՊԿ
ԻՀՊԿ - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2026
Բաժանորդագրվել
Իրանական կողմը հայտարարում է, որ հարվածների հետևանքով վնասվել է ԱՄՆ 5-րդ նավատորմի շտաբի շենքը։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Իրանն ի պատասխան Սիրիկ և Ղեշմ կղզիներին հասցված հարվածների այս գիշեր հարձակվել է Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Ըստ ԻՀՊԿ-ի՝ Բահրեյնում վնասվել է ԱՄՆ 5-րդ նավատորմի շտաբը։
ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունն իր հերթին հայտնում է, որ ամերիկյան կողմը որսացել Է իրանական բալիստիկ հրթիռներն ու ԱԹՍ–ները, որոնք արձակվել են Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի երկրների ուղղությամբ:
Հրամանատարությունը տեղեկություններ չունի ամերիկացի զինվորականների շրջանում հնարավոր տուժածների մասին, իսկ Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի կենտրոնակայանին վնաս հասցնելու մասին հայտարարությունները, ամերիկյան կողմի պնդմամբ, չեն համապատասխանում իրականությանը:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Մայիսի 31-ին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ խորհրդականների հետ քննարկում կանցկացնի և Իրանի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի։ Սակայն լրատվամիջոցները հայտնեցին, որ մոտ երկու ժամ տևած խորհրդակցությունից հետո Թրամփը որոշում չի կայացրել։ Միաժամանակ Թեհրանից հայտարարեցին, որ Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են ուղերձներ փոխանակել։
Իրանն անհապաղ դադարեցնում է ԱՄՆ–ի հետ բանակցությունները և փակում է Հորմուզի նեղուցը
Լրահոս
0