00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Շուրջ 30 հազար արցախցիներ զրկված են ընտրական իրավունքից․ Ռոման Երիցյան

Բաժանորդագրվել
Փաստաբանը վստահ է, որ այդքան մարդու քվեարկությունը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ ընտրությունների վերջնարդյունքի համար։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Միջազգային կազմակերպությունների և դիտորդական առաքելություն իրականացնող տարբեր անձանց ուշադրությունն այս օրերին սևեռված է ընտրախախտումների արձանագրմանը, սակայն այս պահին ամենակոպիտ ընտրախախտումն արցախցիներին ակնհայտ ապօրինի կերպով ընտրական իրավունքի զրկելն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսանյութում ասում է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը՝ նշելով, որ իշխանությունը շուրջ 30 հազար արցախցու թույլ չի տվել մասնակցել ընտրությունների։
Նա նշում է, որ 2026 թվականի մայիսին կայացված դատական ակտերով քաղաքացիական դատարանը պարտավորեցրել էր միգրացիայի և քաղաքացիության ծառայությանն արցախցիներին ներառել ընտրացուցակներում՝ նրանց տալով ընտրություններին մասնակցելու հնարավորություն։ Դատական ակտերում հստակ նշված է՝ վճիռը վերջնական է և վերանայման ենթակա չէ, սակայն միգրացիայի ծառայությունը բողոքարկել է բողոքարկման չենթարկվող վճիռը։
«Ներքին գործերի նախարարությունը, կատարելով հանցագործություն, չկատարելով օրինական ուժի մեջ մտած և անհապաղ կատարման ենթակա դատական ակտը, ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ անարգանք ցուցաբերելով դատական ակտերի նկատմամբ։ Վերաքննիչ դատարանն իր հերթին բողոքները սովորական ընթացակարգով ընդունում է վարույթ և կայծակնային արագությամբ դարձնում քննարկման առարկա»,- ասում է Երիցյանը։
Նրա խոսքով` Վերաքննիչ դատարանի 2 դատավորները՝ Սերգեյ Սահակյանն ու Իվան Բաղմանյանը, նախկինում՝ 2021 թվականին, Առաջին ատյանում պաշտոնավարելիս նույնաբովանդակ վճիռներ են կայացրել՝ վերականգնելով արցախցիների ընտրական իրավունքը։ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված էր, թե նման հարցերը պետք է քննվեն Վարչական դատարանում, թեպետ, ըստ Երիցյանի, նման նախադեպ չկա, և, ըստ օրենսգրքի, ընտրացուցակների ճշգրտումը քաղաքացիական դատարանի վարույթում է։ Այնուամենայնիվ, ըստ Երիցյանի, վարչական դատարաններն էլ արհեստականորեն խոչընդոտներ են ստեղծել՝ չընդունելով արցախցիների դիմումները կամ պարզապես հրաժարվելով վարույթ ընդունել։
Երիցյանն ընդգծում է՝ թեպետ 30 հազար արցախցիներ ունեն պատրաստված հայցադիմումներ՝ դատարան դիմելու իրենց իրավունքը վերականգնելու խնդրանքով, բայց արհեստական խոչընդոտներն այդ հնարավորությունը չեն տվել։
«Նման թվաքանակի անձանց մասնակցելը կարող է ոչ միայն զգալի, այլև վճռորոշ դեր խաղալ ընտրությունների վերջնարդյունքի համար, սակայն հասկանալի պատճառով իշխանությունն արցախցիներին ընտրությանը մասնակցել չի թույլատրում»,- նշում է Երիցյանը։
Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե Արցախից տեղահանված անձինք վերցվել են ՀՀ պաշտպանության ներքո, ձեռք բերել ժամանակավոր պաշտպանության՝ փախստականի կարգավիճակ, հետևաբար ընտրություններին մասնակցելու իրավունք ձեռք բերելու միակ ճանապարհը ՀՀ քաղաքացիություն ստանալն է։ Միաժամանակ ստացվում է, որ երբ Առաջին ատյանի դատավորներ Գրիգորի Վարդանյանը և Սամվել Բաբայանը պարտավորեցրել են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը հայց ներկայացրած 3 արցախցիներին ներառել ընտրողների ցուցակում, ուրեմն հաստատված են համարել, որ արդեն իսկ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց քաղաքացիությունը չի կարող դադարեցված համարվել կառավարության կողմից «ժամանակավոր պաշտպանություն» (փախստականի կարգավիճակ) ստանալու փաստի ուժով։
Հիշեցնենք` Երիցյանը դեռ մայիսի 29-ին հայտնել էր, որ ՀՀ ներքին գործերի նախարարությունը խոչընդոտում է արցախցիների ընտրական իրավունքի իրացումը։ Նա նշել էր, որ 4 արցախցիներ դիմել են դատական պաշտպանության` իրենց ընտրական ցուցակներում ներառելու պահանջով, դատարանը 4 դիմողից 3–ի պահանջը բավարարել է, բայց ՆԳՆ–ն բողոքարկել է դատարանի որոշումը։
Այսօր Sputnik Արմենիայի խմբագրություն էր զանգահարել Մարատ Եգանյանը՝ այն արցախցիներից մեկը, ում ընտրական իրավունքը դատարանը վերականգնել էր։ Սակայն նրան այդպես էլ չի հաջողվել ընտրելու իրավունք ստանալ։ Նա հայտարարեց, որ արցախցիները զրկվել են դատական պաշտպանության իրավունքից, իրենց հայցերը դատարանները հրաժարվում են վարույթ ընդունել՝ ոտնահարելով իրավունքները։
Լրահոս
0