00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Քվեարկել եմ այն ՀՀ–ի համար, որը կարող պահել սահմանների անձեռնմխելիությունը․ Սերժ Սարգսյան

Բաժանորդագրվել
ՀՀ երրորդ նախագահը վստահ է, որ միջազգային կառույցների կողմից որևէ արձագանք չի լինելու, քանի որ նրանց աչքերն այսօր փակ են։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության կուսակցության՝ ընտրություններին չմասնակցելը ոչ թե մեծահոգություն էր, այլ սթափ հաշվարկի արդյունք։ Այսօր 29/46 ընտրատեղամասում քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։
© SputnikՍերժ Սարգսյան
Серж Саргсян голосует на участке 29/46 (7 июня 2026). община Джрвеж, Дзорахпюр - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2026
Սերժ Սարգսյան
Նրա խոսքով՝ ընտրատեղամասերի փակվելուց հետո արդեն տեսանելի կլինի, թե իրենց քայլը որքանով էր արդարացված։ Կարծում է՝ եթե գոնե 10 տոկոսով շատ ընտրողներ մասնակցած լինեն ընտրություններին, քան 2021թ-ին էր, ապա կհամարի, որ որոշումն արդարացված էր։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե հանուն ինչի է քվեարկել, ՀՀ երրորդ նախագահը նշեց՝ շատ է ցանկանում, որ ազգային համախմբում լինի, որ ճնշող մթնոլորտը վերանա, ու մարդիկ կարողանան ազատ արտահայտել իրենց կարծիքը։
«Եկել եմ քվեարկելու, որ հաղթի այն Հայաստանը, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը, ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, իրավունքներն ու ազգային արժանապատվությունը, այն Հայաստանը, որտեղ սուտն ու զրպարտությունը դատապարտելի են, իսկ քաղաքական կեցվածքը` գնահատելի, այն Հայաստանի օգտին, որտեղ իշխանությունները ընդդիմադիրների վրա չեն կախում տխրահռչակ փողերի լվացման հոդվածը»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե հնարավոր է ընտրություններով իշխանություն փոխել երկրում` նա ասաց՝ այդ մասին կիմանանք կեսգիշերից հետ։ Լրագրողները հետաքրքրվեցին` պարտության դեպքում Նիկոլ Փաշինյանը հեշտությամբ կթողնի՞ իշխանությունը։ Սերժ Սարգսյանը նշեց՝ նրան այնքան լավ չի ճանաչում, որ պատասխանի այդ հարցին, բայց վստահ է, որ եթե քվեարկության արդյունքում ընդդիմադիր որևէ ուժ հաղթի, ապա նրանից հնարավոր չի լինելու գողանալ այդ հաղթանակը։
Սարգսյանն անդրադարձավ նաև ՀՀԿ-ի օրոք ընտրախախտումների մեծ ծավալի մասին զրույցներին՝ ընդգծելով, որ դրանք չափազանցված են։
«ՀՀԿ-ի կողմից ընտրախախտումների միֆը չափազանցված է։ Երբեք մեր իշխանության օրոք այսպիսի միջամտություններ ընտրություններին չեն եղել, ուղղակի այն մարդիկ, որոնք ՀՀԿ-ից դժգոհ են եղել, մինչև հիմա էլ փորձում են հավասարության նշան դնել, բայց այդ հավասարության նշանն իրական չէ ո՛չ մեր սահմանների առումով, ո՛չ ընտրություններ կազմակերպելու, ո՛չ էլ սուտ ու զրպարտություն տարածելու առումով»,- ասաց Սարգսյանը։
Նա հավելեց՝ նման քարոզարշավ կյանքում չի տեսել ու երբևէ չի տեսել, որ պետության կողմից այնպիսի միջամտություններ լինեն, ինչպես այսօր է արվում։ Ըստ Սարգսյանի՝ սա աննախադեպ միջամտություն ու պետական միջոցների աննախադեպ մսխում է։
Վստահ է, որ միջազգային կառույցների կողմից որևէ արձագանք չի լինելու, քանի որ նրանց աչքերն այսօր փակ են։ Նրանց ղեկավարները, ըստ ՀՀ երրորդ նախագահի, կոնկրետ նպատակներ ունեն, ուստի ինչ-որ բան նկատելը նրանց հետաքրքրության շրջանակում չէ։
Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։
Ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրության իրավունք ունեցող 362 657 քաղաքացի (14.48%-ը)։
Լրահոս
0