00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Քվեարկեցի, որ գերտերությունները մեր երկրում չպատերազմեն, չվերածեն ավերակների․ Զուրաբյան

© SputnikԼևոն Զուրաբյան
Լևոն Զուրաբյան - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2026
Բաժանորդագրվել
Զուրաբյանը կարծում է, որ այսօր Հայաստանում թմրամոլության ու խաղամոլության խրախուսման պետական համակարգ է գործում։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀԱԿ փոխնախագահ, կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը կարծում է, որ նախընտրական պայքարի ընթացքում հաջողվել է ժողովրդին հասցնել, որ խոսքը ճակատագրական ընտրությունների մասին է։
«Ես քվեարկեցի նրա համար, որ խելագար Հայաստանը փոխարինեն խելամիտ Հայաստանով, քվեարկեցի նրա համար, որ գերտերությունները Հայաստանում չպատերազմեն, չվերածեն Հայաստանն ավերակների, և եթե մրցակցում են, մրցակցեն ազդեցության համար ներդրումներով, որ Հայաստանը դառնա տրանզիտային մի հանգույց, որը որպես երկիր-կամուրջ կապող լինի ոչ միայն Արևմուտքի և Արևելքի, այլև Հյուսիսի ու Հարավի միջև»,- ասաց Զուրաբյանը 9/24 ընտրատեղամասում քվեարկություն կատարելուց հետո։
Զուրաբյանը շեշտեց, որ քվեարկել է այն Հայաստանի համար, որտեղ արմատախիլ կարվի թմրամոլության ու խաղամոլության խրախուսման այսօրվա պետական համակարգը։
«Ես քվեարկել եմ մի Հայաստանի համար, որտեղ վերջապես կհարգվեն ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, կաշխատի Սահմանադրությունը, օրենքները, հոգևորականներին, քաղաքական ընդդիմախոսներին չեն հետապնդի, չեն նետի բանտերը, չեն հարձակվի, մի երկրի համար, որտեղ երկրի ղեկավարը խուլիգան չի, այլ պարկեշտ մարդ, որը հարգում է օրենքը, որտեղ հարգվում են մեր ինքնությունը, պատմամշակութային արժեքները, ու որտեղ չեն փորձում մեր միջից հանել մեր հայությունը»,- հայտարարեց ՀԱԿ վարչապետի թեկնածուն։
Ինչ վերաբերում է վերջին օրերին ընդդիմադիրների ձերբակալություններին, խուզարկություններին՝ Զուրաբյանը նշեց, ըստ էության, ռեժիմը խուճապի մեջ է։ Այն, որ այս ձերբակալություններն ու ճնշումները զանգվածային բնույթ են կրում, հենց դա են փաստում։ Կարծում է, որ սա մարտահրավեր է, որը պետք է կարողանալ հաղթահարել, իսկ Փաշինյանը, ըստ նրա, փորձում է այս կերպ բացել բռնապետության դուռը։
Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։
Ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրության իրավունք ունեցող 362 657 քաղաքացի (14.48 %-ը)։
Լրահոս
0